ԿարևորՄիջազգային

ԵԽԽՎ հանձնաժողովը դատապարտում է Սաֆարովի ազատ արձակումն ու հերոսացումը

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վերահաժողովի իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովը դատապարտել է ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման դեպքում «Դատապարտյալների փոխանցման մասին» եվրոպական կոնվենցիայի 12-րդ հոդվածի կիրառումը՝ «որպես միջազգային հարաբերություններում բարեխղճության և օրենքի իշխանության սկզբունքների խախտում», հաղորդում է «Արմենպրեսը»։

Վեհաժողովի հանձնաժողովն ընդունած բանաձևի նախագծում շեշտել է, որ վերոհիշյալ Կոնվենցիայի նպատակը նախևառաջ մարդասիրական է, և մտահոգիչ է համարել հայ սպայի սպանության համար դատապարտվածի արտահանձնումը արդարացնելու նպատակով այն վկայակոչելը, երբ հայրենիքում մարդասպանին դիմավորել են որպես ազգային հերոսի և անմիջապես ներում շնորհել: Նախագիծը Վեհաժողովի լիագումար նիստի քննարկմանը կներկայացվի 2014 թվականի ընթացքում։

2004 թվականին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը արտահանձնվեց Ադրբեջանին  2012-ի օգոստոսի 31-ին։ Նույն օրը Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Back to top button