Քաղաքական

Դ. Բաբայան. Եթե Ալիեւը խոսում է Արցախի մասին, ապա գնացքը գնացել է

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

Վերջին 3 օրերում Ադրբեջանը երկու դիվերսոն հարձակման փորձ իրականացրեց: Մայիսի 25-ին և այսօր գիշեր, որի հետևանքով, ցավոք, հայկական կողմը նույնպես ունեցավ մեկ զոհ ու վիրավորներ: Նրանց վիճակը բավարար է: Բայց կարևոր հարցը, թե ինչու է կրկին ակտիվացել ադրբեջանական զինուժը, ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը նշում է, ցանկացած տոնից կամ տարածաշրջան բարձրաստիճան պաշտոնիայի կատարած այցելությունից առաջ նրանք չեն փոխում իրենց ձեռագիրը և հարձակում են իրականացնում: Իհարկե՝ այդ գործողությունները, ըստ Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի՝ ռազմաքաղաքական առումով քարտեզագրված տարածքներում դիրքային փոփոխություններ չեն նախանշում, և միայն հետ են շպրտվում իրնեց ելման դիքրեը` մեր պաշտպանական ստորաբաժանումների կողմից։ Ինչպես ՊՆ մամուլի քարտուղարն է տեղեկացնում, այս գիշեր տեղի ունեցած դիվերսիան ադրբեջանական կողմը կազմակերպել էր«գերարհեստավարժների» միջոցով: Եվ մեր շարքային զինծառայողները կրկին հաղթող են դուրս եկել ադրբեջանցիների դեմ՝ սպանելով անգամ իրենց դիվերսիոն խմբի հրամանատարին: Տեղի ունեցածը մեկնաբանում են Հայաստանի և Արցախի ռազմական, քաղաքական մարմինների ղեկավարն ու ներկայացուցիչները:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հանրապետության օրվա կապակցությամբ տեղի ունեցած հանդիպման ընթացքում հանդես է եկել հերթական, ներքին լսարանի համար նախատեսված, ռազմատենչ հայտարարությամբ: Իլհամ Ալիևի ելույթը չէր տարբերվում նախորդ ելույթներից, որը ոչ թե կոնկերտ գործողություններ էր նախանշում կամ տարբերակներ առաջակում, այլ` ուղղակի պարտված երկրի ու բարդույթավորված նախագահի ելութ էր:

Բովանդակությունը մասնավորապես հետևյալ է. «Մենք թույլ չենք տա, որ մեր տարածքների վրա ստեղծեն երկրորդ հայկական պետությունը։ Լեռնային Ղարաբաղի անջատողականներին իրավաբանական ոչ մի կարգավիճակ չի տրվի: Հայ-ադրբեջանա- ղարաբաղյան հակամարտությունը մեր ներքին քաղաքականության անբաժանելի մասն է: Ցավոք սրտի՝ ՄԽ-ն 20 տարիների ընթաքցում հակամարտության կարգավորման գործում առաջընթաց չի ապահովել, քանի որ Հայաստանը դա չի ցանկացել»։

Մեկնաբանելով Իլհամ Ալիևի հայտարարությունը՝ Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը նկատում է՝ ելույթի բովանդակային մասը վարկաբերկում է հենց Ադրբեջանին, իսկ ցանկությունների իրականցման տեսանկյունից՝ «գնացքն արդեն վաղուց գնացել է»։ «Անհասկանալի է: Գոյություն ունի ՀՀ-ն, Արցախի Հանրապետությունը։ Ի՞նչ է, նա երևի թե պատկերացնում է, որ մի այլ հայկական հանրապետություն պետք է ձևավորվի ներկայիս ադրբեջանական հանրապետությունում։ Ես չեմ հասկանում այդ տրամաբանությունը: Իսկ եթե խոսում է Արցախի մասին, ապա գնացքը վաղուց գնացել է, և Իլհամ Ալիևը նման խոսքերով իրեն է վարկաբեկում»:

Տրամաբնությունն ու հռետորաբանությունը պարզ է, ինչպես նաև գործելաոճը: Հերթական դիվերսիոն հարձուկումն է տեղի ունեցել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը` ժամը 02:55-ի սահմաններում։ Հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ: ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են պատասխան գործողությունների, հակառակորդին պատճառելով նշանակալի կորուստ՝ հետ շպրտել ելման դիրքեր: Ըստ նախնական տվյալների՝ ադրբեջանական կողմը տվել է առնվազն երկու զոհ և մեկ վիրավոր: Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը ունեցել է մեկ կորուստ: Հայկական կողմից զոհվել է զինծառայող եֆրեյտոր, 1995թ-ին ծնված Էրիկ Վիլենի Գասպարյանը:

Իհարկե, իրավիճակը ադրբեջանական կողմը գլխիվայր է ներկայացրել, հարձակումը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ, հետ է շպրտվել ադրբեջանական զինուժի կողմից: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր հավաստիացրել է, որ առաջխաղացումը տեղի է ունեցել ադրբեջանական կողմից, և ստացել համարժեք պատասխան: «Ցավոք՝ մենք էլ ենք ունեցել մեկ զոհ ու վիրավորներ, որոնց վիճակը կայուն է: Փառք ու պատիվ բոլոր տղաներին, որոնք այս դժվար պայմաններում պատրաստ են զոհվել կամ զոհում են իրենց կյանքը հայրենիքի անվտանգությունն ապահովելու համար»։

Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն ադրբեջանական կողմից յուրաքանչյուր դիվերսիոն հարձակման փորձ դիտարկում է որպես ինքնադրսևորման և ներքին լսարանին սոցիալական խնդիրներից շեղելու հնարավորություն և նկատում, որ հարձակումները ռազամական առումով դիրքային փոփոխություններ չեն ապահովում, ուղղակի ապակայունացնում են իրավիճակը։ «Սա որևէ տրամաբանության ներքո չի կարելի դիտարկել: Այդպիսի քայլերը ռազմաքաղաքական առումով ոչինչ չեն փոխում, դիրքային փոփոխություններ և լուրջ արդյունքներ չեն արձանագրվում, ուղղակի ապակայունացվում է վիճակը, հարված հասցվում բանակցային գործընթացին: Սովորաբար, նման հարձակումներ կազմակերպվում են կարևորագույն տոներից, համանախագաների այցելություներից առաջ, ու գլխավորը սեփական ժողովրդի առջև դիվիդենտներ ստանալու ու սեփական ժողովրդին սոցիալական բևեռացումից շեղելու համար են դիվերսիոն հարձակումներ կազմակերպվում»։

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նույնպես ադրբեջանական հարձակումները տարածաշրջանային այցելություններից ու տոնական միջոցառումներից առաջ ինքնահաստատման փորձ է դիտարկում, ու նկատում, որ սա բարդույթները հաղթահարելու հերթական տարբերակն էր։

Ի դեպ՝ հունիսի սկզբին ԵԱՀԿ նախագահ Դիդյե Բուրկհալտերը կժամանի տարածաշրջան, որը, ըստ Դավիթ Բաբայանի, ավանդական այց է, իսկ սպասելիքները գործնական են և նման շփումները օգտակար են կայության ու խաղաղության համար, «բայց առանձնակի մեծ սպասելիքներ չունենք»,- հավելեց Արցախի նախագահի մամու քարտուղարը։

Տեղեկացնենք, որ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մինչ տարածաշրջան այցելությունը հանդիպել է Դիդյե Բուրկհալտերի հետ: Բանագնացը, ինչպես միշտ, իր միկրոբլոգում գրել է, «Մենք Դիդյե Բուրկհալտերին հաջողություն ենք մաղթում սպասվելիք Հայաստան, Ադրբեջան ու Վրաստան այցի ժամանակ»։

 

Back to top button