Հասարակություն

Ադրբեջանը միայն հոխորտում է. գեներալ Հյուսնունցը պատերազմի, բանակի եւ ադրբեջանցու հոգեբանության մասին

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
Ստեփանակերտ- Երեւան

Հյուսնունցների գերդաստանին ճանաչում են ոչ միայն Արցախի Մարտակերտ քաղաքում, այլև նրա սահմաններից դուրս: Շատերը գիտեն Հյուսնունց աշխատասեր, հյուրընկալ, մեծ տոհմի մասին։ Վյաչեսալավ Հյուսնունցը նրանցից մեկն է, ով Արցախի բանակի կայացման գործում ունեցած անձնական նվիրումի համար պարգևատրվել է մի շարք մեդալներով`«Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով, «Մարտական ծառայության համար», «Մարշալ Բաղրամյան», «Շուշիի ազատագրության համար», «Մայրական երախտագիտության»…

Գեներալ Վյաչեսլավ Հյուսնունցը թերթում է լուսանկարների ալբոմը ու ներկայացնում մարտական ընկներին: Ասում է, որ յուրաքանչյուր նկար մի պատմություն է: «Ամեն անգամ այս նկարներին նայելիս հիշում եմ այն 13 տարիները, որն անցկացրեցի հայկական բանակում»,- ասում է։

Հյուսնունցների գերդասատանին ժանաչում են ոչ միայն Արցախի Մարտակերտ քաղաքում, այլև նրա սահմաններից դուրս: Շատերը գիտեն Հյուսնունց աշխատասեր, հյուրընկալ, մեծ տոհմի մասին։ Վյաչեսալավ Հյուսնունցը նրանցից մեկն է, ով Արցախի բանակի կայացման գործում ունեցած անձնական նվիրումի համար պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով, «Մարտական ծառայության համար», «Մարշալ Բաղրամյան», «Շուշիի ազատագրության համար», «Մայրական երախտագիտության» և ուրիշ մեդալներով:

Դիմացս նստած գեներալը ավելի շատ թողնում է մտավորականի, քան թե զինվորականի տպավորություն։ Անչափ ժլատ է իր մասին խոսելիս: Մեծ դժվարությամբ է համաձայնվում զրուցել։ Զրույցն սկսում ենք նրանից, թե ինչպես ռուսական բանակում մեծ հաջողությունների հասած գեներալը որոշում է վերադառնալ Արցախ։ 1992 թ. մարտին, երբ Արցախի համար ամենադժվարին տարիներն էին, երբ մինչև ատամները զինված ութ միլիոնանոց ազերիների հետ մահու և կենաց պայքար էր մղվում, Արցախի ինքնապաշտպանական ջոկատներին օգնելու նպատակով Վյաչեսլավ Հյուսնունցը զգալի աշխատանքներ է կատարում՝ ձեռք բերելով զենք ու զինամթերք, ռազմական հանդերձանք: Մայկոպ քաղաքից, ուր ծառայում էր, նրա հայթայթած զինամթերքը Արցախ է հասնում: Վյաչեսլավ Հյուսնունցը սերտ կապեր է հաստատում ինքնապաշտպանական ուժերի ղեկավարների, հատկապես Վազգեն Սարգսյանի հետ։

1992 թ. մարտի 13-ին Վյաչեսլավ Հյուսնունցին նշանակում են Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի գլխավոր շտաբի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ: Հենց այստեղից էլ սկսվում է նրա մարտական ուղին։ Վյաչեսլավ Հյուսնունցը, ինչպես հատուկ է բոլոր զինվորականերին, դժվարանում է առանձանացնել, թե որ մարտական գործողություններն էին իր համար ավելի տպավորիչ, բայց Շուշիի ազատագրումն առանաձնացնում է։

Գեներալն ասում է, որ երբ արցախյան պատերազմն սկսվեց, հայկական կողմն ուներ ընդամենը մի քանի տանկ, իսկ արդեն ավարտից հետո դրանք քառապատկվեցին։ Ռուս փորձագետներից մեկը մի անգամ նույնիսկ ասել էր, որ Ռուսաստանում տանկերի փողը վերանորոգում են հատուկ գործարաններում, իսկ ղարաբաղցիները՝ հենց ռազմի դաշտում։

Գեներալը նունյպես նշում է, որ ադրբեջանցիներն սպառազինությունների գծով մասնագետներ չունեին եւ հենց տանկը վնասվում էր, այն թողնում էին մարտի դաշտում ու հեռանում։

Հիշողությունների կծիկը քանդելուց հետո սկսում ենք զրուցել մեր օրերի մասին։ Չնայած՝ գեներալն անցել է վաստակած հանգստի, սակայն շարունակում է ուշի ուշով հետեւել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքին։ Այն դիտարկմանը, թե ադրբեջանցիները ամեն օր հայատարարում են պատերազամի վերսկսման մասին, գեներալ Հյուսնունցը, որ շատ լավ գիտե ադրբեջանցու հոգեբանությունը, ասում է, որ Ադրբեջանը պարզապես պատերազմ սկսել չի կարող, այլ միայն հոխորտում է։

Back to top button