Հասարակություն

Հայաստանի մասին պատմող «Պեղելով ապագան» ֆիլմը` PBS հեռուստաալիքով

Լիլիթ Սեդրակյան
«Ռադիոլուր»-ԱՄՆ

Ամրիկացի կինոպրոդյուսեր Ջոզեֆ Ռոզենդոն շուտով PBS հեռուստաալիքով կներկայացնի Հայաստանի մասին պատմող` «Պեղելով ապագան» ֆիլմը: Այն ներկայացնում է Հայաստանի ամբողջ պատմությունը` հնագիտական պեղումների արդյունքների, պատմամշակութային հուշարձանների ու մասնագետենրի հետ զրույցների միջոցով: Ֆիլմը նոր տեսանկյունից է ներկայացնում երկիրը` շեշտը դնելով հատկապես այնտեղ ապրող մարդկանց, նրանց միջոցով սերնդե սերունդ փոխանցվող ավանդույթներին, ծեսերին:

Հայաստանը քրիստոնեությունից էլ հին է, հայկական Արարատ լեռան գագաթին է իջել Նոյան տապանը, ժամանակին ծովից ծով, այժմ` մի բուռ երկիրը մշտապես ենթարկվել է պատերզմների, ցեղասպանության փարձություններին, պայքարը դարձել է հայերի ազգային ինքնության անբաժան մասը, ինչպես լեզուն, հավատն ու մշակութային ժառանգությունը: Իր այս բացահայտումը մոտ մեկ ժամանոց ֆիլմում ներկայացնում է ամերիկացի պրոդյուսեր Ջոզեֆ Ռոզենդոն: Նրա անունը հայտնի է ամերիկյան Travel Scope ճամփորդական ֆիլմաշարից, որն արժանացել է Էմմի մրցանակի: Տեղեկատվական, կրթական, ճանաչողական ու մշակութային շոուն հեղինակը մտադիր է շարունակել հնագիտական ուղղվածությամբ. այսուհետ ներկայացնելու է այն երկրներոը, որոնք հետաքրքրական են հնագիտական տեսակետից: Ֆիլմաշարի առաջին նկարահանումը կատարվել է Հայաստանում:

«Առաջինը Հայաստանն ընտրեցինք, քանի որ այդ երկիր քչերն են այցելել, մենք շատ բան չգիտենք Հայաստանի մասին, ամերիկացիները չգիտեն` ինչ պատմություն ունի և որքան գեղեցիկ է Հայաստանը, որքան հետաքրիր է իր ավանդույթներով, փառատոններով, ծեսերով: Երկրի գեղեցկությունը, խոհանոցը, նաև խմիչքները, և որ ամենակարևորն է` մարդկանց ոգին. շատ տպավորիչ և հուզիչ էր լինել երկրում, որն այդքան դժվարություններ է անցել ու գոյատևել», ասաց ֆիլմի հեղինակը:

Ջոզեֆ Ռոզենդոն հնագիտական շոու անելու և դա Հայաստանից սկսելու առաջարկը ստացել է Կալիֆորնիայի համալսարանի Հնագիտության ինստիտուտից, որն ունի Հայկական հնագիտության և էթնոգրաֆիայի բաժին: Հնագիտական շոուն կնկարահանվի 30 երկրում: Հայաստանում ֆիլմի նկարահանումը տևել է երկու շաբաթ: Ստեղծագործական խումբը շրջել է երկրով մեկ, եղել գյուղերում, այցելել Արենի, եղել հայտնի քարանձավում:

«Կարծում եմ` ֆիմը կհերաքրքրի տարբեր շերտի մարդկանց, ովքեր սիրում են երկրներ բացահայտել: Հայաստանը ֆանտաստիկ երկիր է, զարմանահրաշ վայր` գեղեցիկ պատմությամբ, համեղ խոհանողով և գողեցիկ մարդկանցով: Ֆիկմու մենք ընդգծում են հատկապես մշակութային հարուստ ժառանգությունն ու պատմություն` չմոռանալով հիշատակել Ցեղասպանության մասին», ասաց ֆիլմի ստեղծագործական խմբի անդամ, Կալիֆորնիայի համալսարանի հնագիտության ինստիտուստի տնօրենը:

Ֆիլմի ստեղծագործական խումբը նկարահանումներ է կատարել Գառնիում, Էջմիածնում, եղել Ախթալայում, Հաղպատում, Գեղարդում, շրջել Կարմիր բլուրում, այցելել նաև Ցեղասպանության հուշահամալիր:

«Սա բացառիկ հնարավորություն էր մեզ համար բացահայտել մեզ անծանոթ աշխարհ. հայտնվել քարանձավում, որտեղ գտնվել է մարդկության ամենահին կոշիկը, տպավորիչ էր տեսնել գինու հնձանը: Բայց ամենատպավորիչը մարդկանց ջերմ հյուրընկալությունն էր: Մարդիկ անում էին հնարավոր ու անհնար ամեն բան, որ օգնեն մեր նկարահանումներին: Հայաստանի պատմությունը նույնպես ապշեցուցիչ է. այդքան դժվարության միջով է անցել հայ ժողովուրդը, ցեղասպանությունից փրկվել, պահել լեզուն ու մշակութային ժառանգությունը: Դա ինձ համար ամենախոսուն փաստն է Հայաստանի ու հայերի մասին», ասաց Ֆիլմի պրոդյուսեր Ջուլի Ռոզենդոն:

Ջոզեֆ Ռոզենդոյի ֆիլմը կոչվում է «Պեղելով ապագան»: Ստեղծագործական խմբի անդամները ընդգծում են, որ ֆիլմաշարի շեշտը անցյալի, ներկայի ու ապագայի միջև կապը բացահայտելն է: Հնագիտությունը, պեղումների ընթացքում հայտնաբերվող իրերը նրանց բնորոշմամբ, ոչինչ են առանց ներկայի ու առանց տվյալ վայրում բնակվող մարդկանց: Հայաստանն իբրև ֆիլմաշարի առաջին երկիր ընտրվել է նաև` հաշվի առնելով հնագիտական մեծ դպրոցն ու 100 տարվա գիտական ավանդույթը. մեր երկիրը հնագիտական պեղումների որակի տեսակետից աշխարհի լավագույն հնգյակի մեջ է: Այդուհանդերձ, Հայաստանը դեռևս առաջիններից է նաև իբրև աշխարհին ոչ բավարար ներկայացված ու չբացահայտված երկրների շարքում:

«Պեղելով ապագան» ֆիլմը հեղինակները մտադիր են ցուցադրել ամերիկյան PBS հեռուստաալիքով, որն ունի միլիոնավոր հեռուստդիտողներ, ծածկում է ամերիկյան հեռուստաշուկայի 90 տոկոսը, հեռարձակվում է նաև Կանադայում`այդպիսով հասնելով 38 մլն հեռուստադիտողի: Ջոզեֆ Ռոզենդոյի կարծիքով, ֆիլմը շատ մարդկանց կտանի Հայաստան, շատերին կհետաքրքրի հնագույն երկիրը ու հատկապես, թե`որտեղից են եկել հայերը և ուր կհասցնի նրանց ապագան:

Back to top button