Մշակույթ

Հայաստանի լավագույն հիփ-հոփ պարողները ամռանը կմասնակցեն տարածաշրջանային պարի ականդեմիային

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Մայիսի 13-ին մեկնարկել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կողմից նախաձեռնած «Անսահման հիփ-հոփ» մրցույթը, որին մասնակցության հայտ են ներկայացրել 16-ից 26 տարեկան  Հայաստանի հիփ-հոփի 84 սիրահար։ Մրցույթն իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: Հաղթողները կմասնակացեն Բաթումում հուլիսին կայանալիք տարածաշրջանային պարի ակադեմիային։

Մայիսի 23-ին Երևանում, իսկ 24-ին Չարենցավանում և Վայքում տեղի են ունեցել «Անսահման հիփ-հոփ» մրցույթի գալա ներկայացման նախընտրական փուլերը: Ընտրվել են 19 պարողներ, ովքեր արդեն վարպետության դասեր են անցնում Միացյալ Նահանգներից Հայաստան ժամանած Soul Street Dance Company պարային քառյակի կողմից։

Քառյակի պարողներից Խավիեր Գարսիան առաջին անգամ է Հայաստանում և շատ ուրախ է, որ այստեղ վայելում է տեղացիների ջերմ հյուրընկալությունը։ «Մենք արդեն մեկ շաբաթ է Հայաստանում ենք, շատ գեղեցիկ երկիր է, այցելել ենք Մատենադարան, տեսել հնադարյա հայակական ձեռագրերն ու մատյանները»,- ասում է։

Եզրափակիչ միջոցառման ընթացքում Sosul Street Dance Company պարային քառյակը Հայաստանի լավագույնն հիփ- հոփ պարողների հետ միասին կներկայանա հանդիսատեսին, ընդ որում՝ որոշ կատարումներ կլինեն Թումոյի մի խումվբ սաների կողմից մշակված երաժշտության ուղեկցությամբ:

Back to top button