Միջազգային

Խոսք գնալ չի կարող Ղրիմի՝ Ուկրաինայի կազմում ընդգրկվելու մասին.Դմիտրի Պեսկովն է հայտարարել

Ղրիմը Ռուսաստանի շրջան է համարվում, և խոսք գնալ չի կարող Ղրիմի՝ Ուկրաինայի կազմում ընդգրկվելու մասին: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին RT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարելէ ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած թեկնածու Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր, որ Կիևը կօգտագործի «իրավական լծակներ» Ղրիմը վերադարձնելու համար: Մայիսի 25-ին Պորոշենկոն հայտարարել էր, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հարաբերություններում իր համար երկու ,սկզբունքային դիրքորոշումնե են՝ չճանաչելը Ղրիմը՝ որպես ՌԴ տարածք և Ուկրաինայի արևելքում անցկացված հանրաքվեները: Նա ընդգծել է, որ Կիևն իր դիրքորոշումը կպաշտպանի՝ հասնելով ընդհուպ մինչև Ստրասբուրգի Մարդու իրավունքների միջազգային դատարան:

Back to top button