Միջազգային

Եվրամիությունը ողջունում է Ուկրաինայի ընտրությունները

Եվրամիությունը ողջունում է Ուկրաինայի ընտրությունները և նոր ղեկավարի հետ ակնկալում սերտ աշխատանք երկրի տնտեսական և քաղաքական կայունությունն ապահովելու համար, գրում է Ria Novosti-ն` վկայակոչելով Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հայտարարությունը: Փաստաթղթում նշվում է, որ ,այդ ընտրությունների հաջողված անցկացումը կարևոր քայլ է համարվում` լարվածության նվազեցմանն ու բոլոր ուկրաինացիների համար անվտանգության ապահովմանն ընդառաջե: Եվրամիությունը նաև ողջունում է Ռուսաստանի հայտարարությունը ուկրաինացիների կամքը հարգելու և նոր իշխանությունների հետ համագործակցելու պատրաստակամության վերաբերյալ` սպասելով կոնկրետ քայլերի: ,Մենք ողջունում ենք Ռուսաստանի Դաշնության հայտարարությունը, որը մատնանշում է, թե կհարգեն ուկրաինացի ժողովրդի կամքը և երկխոսության մեջ կմտնեն Ուկրաինայի նոր նախագահի հետե,- հայտարարել են ԵՄ առաջնորդները:

Back to top button