Հասարակություն

ԵՄ մուտքի վիզայի մերժումն այսուհետ պետք է պարզաբանվի

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Այսօր Մեդիա կենտրոնում միջազգային փորձագետների մասնակացությամբ պետք է տեղի ունենար Եվրոպա-հետսովետական երկրների հարաբերությունների և եվրոպական մուտքի վիզայի ազատանացման նոր շրջափուլի վերաբերյալ քննարկում: Այն անցկացնում էր «Գլոբալիզացիային և տարածաշրջանային համագործակցություն» վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: Սակայն քնարկման առաջին իսկ րոպեներից կոնֆլիկտ առաջացավ լրագրողների ու Ստեփան Գրիգորյանի միջև այն պատճառով, որ լրագրողներն առաջարկեցի քննարկումն անցկացնել հայերեն լեզվով՝ հիշեցնելով՝ ՀՀ պետական լեզուն հայերենն է։ Ստեփան Գրիգորյանը հայտարարեց, որ այդպես նախատեսված չէր,սակայն ընդառաջ կգնա լրագրողների հորոդորին։

Ստեփան Գրիգորյանը ստանձնեց վարողի և թարգմանիչի դերը միաժամանակ: Թվում էր, թե հարցը այսքանով լուծվեց, բայց կոնֆլիկտը շարունակվեց։

Ինչեւէ՝ Ուկրաինան ներկայացնող «Եվրոպան առանց խոչընդոտների» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Իրինա Սոշկոն, խոսելով վիզային ռեժիմի ազատականացման մասին, ասաց՝ երբ Հայաստանը ԵՄ հետ ստորագրեց վիզաների հեշտացման պայմանագիրը, այն, իհարկե, չլուծեց բոլոր խնդիրները, բայց ավելի հեշտ վիզա ստանալու հնարավորություն ընձեռնվեց։

Ըստ վիճակագրության՝ Հայաստանում շատ են վիզայի տրամադրման մերժումները։ Այսուհետ այդ մերժումները պետք է պարզաբանվեն։ «Պարզաբանումն առաջին հերթին քաղաքացուն հնարավորություն է տրվում վերլուծել իրավիճակը, հասկանալ՝ չկա՞ արդյոք խտրականության գործոն եւ հետեւո՞ւմ է արդյոք հյուպատոսարանը բոլոր կանոններին: Բացի դա՝ այն հնարավորություն կտա քաղաքացուն ավելի լավ պատրաստվել մյուս անգամ վիզա ստանալու գործընթացին եւ ստանալ այն»,- ասում է Իրինա Սոշկոն։

Back to top button