ԿարևորՔաղաքական

Ֆրանսիայի դեսպան. ՄՄ- ն չպետք է խանգարի Հայաստանի ասոցացմանը ԵՄ- ին

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն այսօր Մամուլի ազգային ակումբում անդրադարձել է երկու շաբաթ առաջ պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցին ու նրա ուղերձներին: 2006 թվականին մինչ օրս Ֆրանսիայի նախագահները Հայաստան են ժամնանել արդեն երեք անգամ, ինչը խոսում է Հայաստան-Ֆրանսիա ջերմ բարեկամական կապերի մնասին: Դեսպանն անդրադարձել է բացառության կարգով Հայաստանին ԵՄ ասոցացման հնարավորությանը։

«ՄՄ անդամակցությունը չպետք է խանգարի, որպեսզի Հայաստանն ասոցացվի ԵՄ- ին»,- ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն՝ պարզաբանելով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ուղերձը, թե պետք է գտնել մի բանաձև, որպեսզի Հայաստանը բացառության կարգով ասոցացվի ԵՄ- ին։ «Պետք է մի մոդել գտնել, ըստ որի՝ հնարավոր կլինի Հայաստանի ասոցացումը»։

Նախագահ Օլանդի այս ուղերձը շատ հեռու է գնացել, անգամ Բրյուսել ու ավելի հեռու, վստահաբար ասաց Ֆրանսիայի դեսպանը: Թե ինչպես է պատկերացնում այդ գործընթացը ՄՄ անդամակցելու պայմաններում, հարցին դեսպանը պատասխանեց, թե երկու շաբաթ առաջ է նման հայտարարություն արվել ու ժամանակ է պետք վերլուծելու և ընկալելու նախագահ Օլանդի ուղերձը: Այնպես որ՝ դեռ վաղ է, որ հնչած ուղերձին հաջորդեն գործողություններ։ «Ես չեմ կասկածում, որ ու ուղերձն ընկալել են այն մարմինները, որոնք պետք է իրագործեն Արևելյան գործընկերության ծրագիրը»։

Ֆրանսուա Օլանդի՝ երկու շաբաթ առաջ Հայաստան կատարած այցը համընկավ զինադադարի հաստատման 20- ամյակի հետ, ինչն առիթ էր խոսելու ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին: Դեսպան Ռենոն անդրադառնալով Օլանդի` հիմնարար երեք սկզբունքների պահպանման պայմաններում խնդրի կարգավորմանը, ևս մեկ անգամ ընդգծեց, որ խնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով, ու պետք է մերժել հակամարտության լուծման ռազմնական որևէ ուղին։

Դիվանագետը հատկապես կարևորեց Ֆրանսիայի նախագահի այն հայտարարությանը, թե անպայման հաջող տարի ապրիլի 24-ին կլինի Հայաստանում. Ուշագրավ էր, որ ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայաստանում լինելու մասին հայտարարվեց մեկ տարի առաջ։

Ֆրանսիան Հայաստանի թիվ մեկ արևմտյան ներդրողն է և հարկ է, ըստ դեսպանի, որպեսազի առևտրային հարաբերությունները բարձրացնել ու հասցնել այն մակարդակին, որը հարիր է Հայաստանի արևմտյա թիվ մեկ ներդրողին: Եվ այդ առումով դեսպան Ռենոն նաև կարևորեց այս տարվա աշնանն սպասվող «Կարֆուրի» մուտքը Հայաստան։

 

Back to top button