Մշակույթ

Վահրամ Սահակյանը՝ դեռևս անվերնագիր իր նոր վեպի, Կոնչիտա Վուրստի, Անաստաս Միկոյանի արձանի մասին

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

Դեռևս անվերնագիր իր նոր վեպի, Կոնչիտա Վուրստի, Եվրոպայի ու Ասիայի միջև բզկտվող ու չկողմնորոշվող հայ ժողովրդի, անպտղաբեր մշակութային դաշտի և 80-ականների անհույս սերնդի մասին. թատերագիր Վահրամ Սահակյանն իր խոհերն ու տեսակետներն է կիսել «Ռադիոլուր»-ի հետ: Արվեստագետը բացահայտել է նաև իր կանխատեսումները Հայաստանի լուսավոր ապագայի վերաբերյալ : «Եվս 500 տարվա ճանապարհ ու մենք կհասնենք անկախ պետականության ու անկախ մտածողությամբ քաղաքացու մեր իդեալին: Վահրամ Սահակյանի կանխատեսումներով դա տեղի կունենա 2600 թվականին:

«Շուրջ կես տարի ճգնում եմ նոր վեպի վրա, որը մտքերի, արտահայտությունների տարափ է, բայց հայհոյանք չկա, ես արդեն հասել եմ դրան: Վեպն այսօրվա իրականության ներվը չէ, այլ իմ ներվն է, իսկ ես տարբերվում եմ իրականությունից, ես անիրական եմ»,-ստեղծագործական նոր պոռթկումների, մասնավորապես դեռևս անվերնագիր իր նոր վեպի մասին «Ռադիոլուրի» հետ զրույցում պատմում է թատերագիր Վահրամ Սահակյանը:

Վահրամ Սահակյանի չակերտավոր հաճոյախոսությունները հասցեագրված են հայ ժամանակակից գրական հանրությանն ու մասնավորապես Հայաստանի գրողների միությանը, որի միակ առավելությունն, ըստ Սահակյանի, այն է, որ ամռան ամիսներին շենքն ամենազով վայրն է Երևանում: Նրա գնահատմամբ դերասանական արվեստում նույնպես անպտղաբեր վիճակ է, 80-ականների սերնդից հույս չկա, 90-ականների սերնդի հանդեպ դեռ վերապահումներ ունի, միայն թե ճիշտ մարդիկ ճիշտ տեղում հայտնվեն:

Վերջին շրջանում ակտիվորեն քննարկվող դեպքեր, դեմքեր, իրադարձություններ, որոնք դուրս չեն մնացել նաև Վահրամ Սահակյանի ուշադրության առանցքից: Նախ՝ Անաստաս Միկոյանի արձանը Երևանում տեղադրելու որոշման մասին:
«Եվրատեսիլ 2014»-ի, մասնավորապես՝ Կոնչիտա Վուստի ու նրա անվան շուրջ առաջացած հայկական կրքերի մասին ևս Վահրամ Սահակյանի մեկնաբանությունը:

Դարեր շարունակ անկախ պետություն չունեցած, Եվրոպայի ու Ասիայի միջև բզկտվող ու չկողմնորոշվող ժողովուրդ, պետականության զգացողությունից զուրկ հայ քաղաքաքացի: Վահրամ Սահակյանը, սակայն, հեռանկարում լույս է տեսնում: «Եվս 500 տարվա ճանապարհ ու մենք կհասնենք անկախ պետականության ու անկախ մտածողությամբ քաղաքացու մեր իդեալին»,-ասում է: Արվեստագետի կանխատեսումներով Հայաստանում այս ամենն իրականություն կդառնան 2600 թվականին: Ընդամենը 500 տարի և ամեն ինչ լավ է լինելու:

Back to top button