Քաղաքական

«Ոչ թե անձերի, այլ՝ համակարգային փոփոխություն».ՀԱԿ դիրքորոշումն է փոխանցել Վահագն Խաչատրյանը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Այսօր լրագրողների հետ է հանդիպել ու նոր կառավարության գործունեության օրերս հաստատված ծրագրի մասին իր կարծիքն է հայտնել ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Վերջինս նշել է, որ դժվարանում է նոր կառավարության նոր ծրագրին որևէ գնահատական տալ, քանի որ այստեղ, չափորոշիչներ ու թվեր չկան, ավելի հստակ՝ կա, բայց մեկ-երկու թիվ: Վահագն Խաչատրյանը նաև ընդգծել է՝ ծրագրի մեջ հիմնական խնդիր դրված չէ, ասենք արտագա՞ղթ են վերացնում, գործազրկությո՞ւն, թե ուղղակի տնտեսական աճ ապահովում:

«Ոչ թե անձերի, այլ՝ համակարգային փոփոխություն»,-ՀԱԿ կուսակցության դիրքորոշումն այսօր մեկ անգամ ևս փոխանցեց ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ խոսելով վարչապետի, կառավարության անդամների փոփոխությունից ու նոր կառավարության նոր ծրագրից: Վահագն Խաչատրյանը փորձում է հասկանալ, թե արդյո՞ք այս կառավարությունը պատրաստ է այնպիսի մի իրավիճակ ստեղծել, որտեղ կլինի վստահություն իրենց նկատմամբ, ինչպես նաև հասարակության կողմից ընդունելի կլինեն իրենց կողմից իրականացվելիք ծրագրերը:

«Դա նշանակում է, մենաշնորհների վերացում, կոռուպցիայի կրճատում, մրցակցություն: Արդյոք կառավարությունը պատրաստ է այս ամենին: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները չեմ տեսնում կառավարության ծրագրում: Կարծում եմ, որ կառավարության ծրագիրը դեկլարատիվ հայտարարությունների ամբողջություն է»:

Որպես տնտեսագետ, Վահագն Խաչատրյանը դժվարանում է նոր կառավարության նոր ծրագրին որևէ գնահատական տալ, քանի որ այստեղ, նրա խոսքով, չափորոշիչներ ու թվեր չկան, ավելի հստակ՝ կա, բայց մեկ-երկու թիվ: Տնտեսագետի դիտարկմամբ, թվերը քիչ են՝ Տիգրան Սարգսյանի կառավարության առջև դրված յոթ տոկոս տնտեսական աճի, դրա չապահովման ճակատագրին չարժանանալու պատճառով: Արդյո՞ք, սա չի նշանակում, որ նոր կառավարությունն արդեն իսկ խուսափում է պատասխանատվությունից
«Հիմա, եթե դուք փորձեք հարցնել, թե ինչու տնտեսական ցուցանիշերը չապահովեցին, ձեզ կբերեն պատճառներ՝ ջրհեղեղ, տնտեսական ճգնաժամ, Վենեսուելայում հեղափոխություն, Թայլանդում հեղաշրջում: Ամեն պատճառաբանություն կբերեն, բայց հիմնական բովանդալկւթյունն այդ պատճառաբանության, որ մեզ ներկայացնենք, որպեսզի մենք դրանով բավարարվենք, չկա: Հիմնականը սա է, որ իշխանությունը չի ցանկանալու իր ոճը փոխել»:

Ի դեպ, Վահագն Խաչատրյանն ընդգծեց՝ ծրագրի մեջ հիմնական խնդիր դրված չէ, ասենք արտագա՞ղթ են վերացնում, գործազրկությո՞ւն, թե ուղղակի տնտեսական աճ են ապահովում: Տնետսագետը նաև չունի այն հարցի պատասխանը,թ ե արդյոք, երեք տարվա ընթացքում նվազագույն աշխատավարձի բարձրացումն ու 65 հազար դրամ դառնալը լավ է, թե վատ: Եզրափակելով, տնտեսագետը հիշեցրեց՝ 2009թ ճգնաժամից հետո Հայաստանի Համախառն Ներքին Արդյունքին դեռ չի հասել 2008թ ՀՆԱ-ին:

Back to top button