Միջազգային

Միխեյիլ Սաակաշվիլին կարող է դառնալ Պորոշենկոյի խորհրդականը

Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին կարող է դառնալ Ուկրաինայի նախագահական ընտրություններում ձայների մեծամասնությամբ հաղթանակ տոնած Պյոտր Պորոշենկոյի խորհրդականը: Այս մասին «УНН» գործակալության տեղեկացմամբ, հայտարարել է Վիտալի Կլիչկոն: 
«Վրաստանը մեզ համար օրինակ է ծառայում: Շատերի հետ եմ զրուցել այդ մասին: Խոսել եմ նաև Սաակաշվիլիի հետ, ով իր ծառայություններն է առաջարկել»,-ասել է Կլիչկոն:

Նրա խոսքերով, Պորոշենկոյի թիմում, բացի Սաակաշվիլիից կարող է ընդգրկվել նաև Վրաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Կախա Բենդուկիձեն, ով ևս կարող է օգտակար լինել Ուկրաինայի համար:

Back to top button