Հասարակություն

Մեկ զոհ եւ մեկ վիրավոր հակառակորդի կրակոցներից

Մայիսի 25-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետումհակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել փոխգնդապետ Գարիկ Էդիսոնի Բալայանը, հայտնում են ԼՂՀ պաշտպանության նախարարությունից։ Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Ավելի վաղ ԼՂՀ ՊՆ- ն հայտնել էր նաեւ, որ մայիսի 26-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Ֆիզուլի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից աջ ջեռքի շրջանում միջին ծանրության հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Աշոտ Ալիկի Գրիգորյանը: Այս միջադեպի մանրամասները պարզելու համար եւս տարվումէ քննություն:

Back to top button