Մշակույթ

Մայք Արամը Հայաստանում ներկայացնում է իր հավաքածուները

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Սփյուռքի նախարարության աջակցությամբ այսօր հայ հանրությունը հնարավորություն ստացավ ծանոթանալ  ամերիկաբնակ մեր հայրենակից դիզայներ Մայքլ Արամի մետաղներով հեղինակած դեկորատիվ ստեղծագործություններին։ ԱՄՆ-ում ծնված և 1989 թվականից  Հնդկաստանում իր գործունեությունը ծավալած մեր հայրենակիցն այսօր ներկայացնում իր 25 տարիների ստեղծագործական գործունեության ընթացքում ծնված լավագույն 2 հավաքածուները`«Հետահայացն ու հիշատակումը» և «Աթելիեն» 12  մեծ քանդակներով։

Ցուցահանդեսին ներկա արվեստագետ Շահեն Խաչատրյանի գնահատմամբ՝ Մայքլ Արամի հեղինակած մետաղային  դեկորատիվ ստեղծագործությունները գունային նրբությամբ և ուշագրավ ձևերով ժամանակակից ճաշակի արձագանքն են։ Ներկայացված սպասքեղենով զմայլվել էին ցուցահանդեսին ներկա բոլոր կանայք:  Պատգամավոր Նաիրա Նահապետյանի կարծիքով` գեղեցիկ ճյուղերի ներքո ծնված նրբաճաշակ սպասքեղենը կզարդարի նույնիսկ ամենաքմահաճ կանանց սեղանները:

Մեր հայրենակցի աշխատանքները տեղ են գտել աշխարհի շատ ու շատ թանգարաններում ու հանրահայտ խանութներում: Աշխարհի 600 մասնագիտացված խանութներում ներկայացված ստեղծագործություններից յուրաքանչյուրն ունի իր խորհրդանիշը, ասում է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

«Ամեն մի ստեղծագործություն ինձ համար նոր ձեռքբերում և հաջողություն է: Ամեն օր եմ ստեղծագործում  և իմ 5000- ից ավելի աշխատանքները ներկայացված են ավելի քան 50 երկրներում: Յուրաքանչյուր աշխատանքում սիրտ, հոգի ու հայրենիքիս շունչն եմ ներդնում»,- ասում է Մայքլ Արամը։

Սա մեր հայրենկից դիզայների 4-րդ այցն է հայրենիք։

Back to top button