Հասարակություն

Երևան-Մոսկվա չվերթի ուղևորները, այդ թվում` Սեյրան Օհանյանը, բարեհաջող վերադարձել են Հայաստան

Մոսկվայում երեկ հարկադիր վայրէջք կատարած Երևան-Մոսկվա ինքնաթիռը, որը պատկանել է «Աէրոֆլոտ» ընկերությանը, բարեհաջող վերադարձել է Երևան, բայց նախատեսվածից ուշ: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրին Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից:
Նշենք, որ երեկ Երևան մեկնող ինքնաթիռը, որի մեջ է եղել նաև ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, տեխնիկական խնդիրների պատճառով թռիչքից որոշ ժամանակ անց հարկադիր վայրէջք է կատարել: Ի դեպ, Սեյրան Օհանյանը Մոսկվայում մասնակցել է անվտանգության հարցերով միջազգային խորհրդաժողովին:

Back to top button