Հասարակություն

Արմավիրի մարզում զինծառայության մեկնած լավագույն զինվորները հանդիպել են ծնողներին

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»-Արմավիրի մարզ

«Եթե ուզում ենք ունենալ անկախ, ազատ Հայաստան, պետք է ունենանք ամուր, հզոր հայկական բանակ, որն արդեն ունենք» ,- Արմավիրի մարզում զինծզռայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ 2-րդ բանակայաին կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը: Պաշտպանության նախարարությունը բանակը տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակության հետ կապն ամրապնդելու նպատակով հանդիպում էր կազմակերպել Արմավիրի մարզում, որտեղից զինծառայության մեկնած լավագույն զինվորները հանդիպել են ծնողներին և հանգստյան օրերն անցկացրել են տանը:

Մեր օրերի խաղաղության առհավատչյան հզոր բանակն է, որն ամեն տարի իր շարքերն է ընդունում նորակոչիկների, նրանց թրծում հայրենիքի ծառայության գործում, դարձնում` իսկական մարտիկներ, իսկ երկամյա ծառայությունից հետո նրանցից շատերը շարունակում են մնալ ծառայելու բանակում: Արժանապատիվ ծառայողները անմասն չեն մնում խրախուսանքից, երախտիքի խոսքեր են ուղղվում նաև նրանց ծնողներին: Անցած 2 օրը հայկական բանակում արմավիրցի զինծառայողներից շատերն իրենց հանգստյան օր անցկացրին տանը, հարազատների հետ: Փոխգնդապետ Արտյոմ Պողոսյանը նշեց, որ պաշտպանության նախարարաությունը տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակության հետ կապն ավելի ամրապնդելու նպատակով սկսել է կազմակերպել հանդիպումներ զինծառայողների և ՏԻՄ ներկայացուցիչների հետ,ներկայացնել ծառայության ընթացքը:

Հայկական բանակի սպայական կազմն Արմավիրի մարզպետարանում հանդիպել է զինծառայողների ծնողների հետ: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին վերջերս զինծառայության ընթացքում մարտական առաջադրանք կատարելիս զոհված զինծառայողի հիշատակը: ՀՀ զինված ուժերի անձնակազմի հետ տարվող աշխատանքի վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանը բարձր գնահատեց նախաձեռնությունը և վստահեցրեց, որ տղաներն ավելի ապահով ձեռքերում են :
Հանդիպման շարքը սկսել են Արմավիրից, 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը նույնպես արմավիրցի է և հպարտորեն է խոսում իր հրամանատարության ներքո ծառայակիցների մասին:
Հրամանատարը գոհունակություն հայտնեց զինծառայողներին, որոնք բանակում անտեսելով դժվարությունները մարտական առաջադրանքները պատվով են կատարում: Ծնողներին ուղղված շնորհակալական նամակներում բարձր է գնահատվում զավակների դաստիարակությունը, որոնք գիտակցում են հայրենիքի պաշտպանությունը և անվրդով ծառայում:
Հանդիպման ընթացքում ծնողները նույնպես շնորհակալություն հայտնեցին հայկական բանակի բարձրաստիճան սպաներին իրենց տղաներին կոփելու և հայրենանվեր դաստիարակություն տալու նպատակով:
Զորավարժության մեկնած զինծառայողների համար անակնկալ էր ծնողների հետ հադիպումը և երկօրյա հանգիստը:
2-րդ բանակային կորպուսի հրամանատարը խոստացավ զինծառայողներին, որպես խրախուսանք , տրամադրել արձակուրդ 7-12 օրյա ժամկետով, առաջիկա 2 ամսվա ընթացքում:

Back to top button