Հասարակություն

Այս տարի բուհ ընդունվելու համար դիմում-հայտ է լրացրել 12346 դիմորդ

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Առջևում ավարտական-միասնական քննություններն են: Հանրապետությունում ձևավորվել է 34 քննական կենտրոն և արդեն համապատասխանաբար կահավորվում են քննական կենտրոնները: Այս տարի բուհ ընդունվելու համար դիմում հայտ է լրացրել 12346 դիմորդ: Փաստաթղթերի ընդունելությունը կտևի մինչև հունիսի 1-ը, ժամը 1800-ը: Դիմորդը  կարող է հայտագրել Հայաստանի Հանրապետության  մեկ կամ մի քանի պետական և մասնավոր բուհերի՝ մինչև երկու անվճար և ութ վճարովի մասնագիտություններ:Ի դեպ բուհ դիմորդների թիվն ասյ տարի շուրջ 1500-ով նվազել է: Փոխարենը աճել է արհեստագործական ուսումնարաններ և քոլեջներ դիմողների թիվը:

Մոտենում է քննական շրջանը և բոլոր պետական ու ոչ պետական բուհերում արդեն սկսվել է դիմորդների գերծերի ընդունելությունը: Միասնական և ավարտական քննություններին մասնակցելու համար այս տարի հայտագրվել է 12346 դիմորդ: Այս թիվը, սակայն, մոտ 1500-ով պակաս է` նախորդ տարվա համեմատությամբ: Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանի խոսքով` հիմնական պատճառն այն է, որ մեծացել է արհեստագործական ուսումնարաններ, քոլեջներ դիմողների թիվը:

ԿԳՆ Նախնական եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Աբրահամյանը ևս «Ռադիոլուրի» հետ զրույցում փաստեց, որ տարեց տարի ավելանում է  արհեստագործական ուսումնարաններ և քոլեջներ դիմորդների թիվը:

Դեռ պարզ չէ, թե այս տարի քանի դիմորդ կունենան ուսումնարաններն ու քոլեջները, բայց Ռոբորտ Աբրահամյանը վստահ է` առնվազն 11-12.000 դիմորդ հաստատ կունենան: Հիմնականում դիմում են տուրիզմի, սպասարկման ոլորտի, տնտեսագիտական, տեղեկատվական տեխնոլոգիաների հետ առնչվող մասնագիտություններով: Այս մասնագիտություններով, ի դեպ, համապատասխանաբար բարձրանում է նաև ընդունելության մրցույթը, քանի որ ինչպես քոլեջներում և ուսումնարաններում, այնպես էլ բուհերում դիմորդները նախընտրում են առավել մոդայիկ մասնագիտությունները, ու հետագայում լուրջ խնդիր են ունենում աշխատանքի ընդունվելիս` կադրերի գերհագեցվածությամբ պայմանավորված: Եվ այս խնդիրը ն ախևառաջ մտահոգում է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին:

Քննությունների ընթացքում խարդախություններին անդրադարձել է նաև ԳԹԿ տնօրենը և զգուշացրել, որ ցանկացած խարդախություն խստորեն կպատժվի: Հիշեցնենք, որ քննությւոնները կմեկնարկեն հունիսի 3-ին: այդ օրը դիմորդները քննությւոն կհանձնեն «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» առարկաներից: Առաջին`հիմնական փուլի քննությունները կավարտվեն հունիսի 23-ին` ռուսաց լեզվի քննությամբ:

Back to top button