Հասարակություն

«Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում տուգանային հրապարակ է տեղափոխվել 91 տրանսպորտային միջոց

Մայիսի 23-ին ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք  է տեղափոխվել 91 տրանսպորտային միջոց. 28-ը` Երևանում, որոնցից 3-ի վարորդները` անչափահաս, 63-ը` մարզերում, որոնցից 16-ի վարորդները` անչափահաս:
Մայիսի 23-ին, ժամը 20.00-ից մինչև մայիսի 24-ի ժամը 01.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք  է տեղափոխվել 36 ավտոմեքենա. 24 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 12-ը`  առանց համապատասխան փաստաթղթերի:

 

Back to top button