Հասարակություն

Միգրացիոն նոր օրենքով ՌԴ շուրջ 220 հազար ՀՀ քաղաքացու մուտք արգելվել է

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայության նոր օրենքն ու այդ երկիր արտագնա աշխատանքի մեկնող հայերի հետագա ճակատագիրը: Խնբդրին այսօր անդրադարձել է ժովովրդագիր Ռուբեն Եգանյանը: Նա նշել է, որ նոր օրենսդրությունից հետո ՀՀ շուրջ 220 հազար քաղաքացու մուտք է արգելվել դեպի ՌԴ: Ստեղծված իրավիճակում Ռուբեն Եգանյանը ինչ որ լուծումներ է սպասում Հայաստանի՝ Մաքսային Միությանն անդամակցելուց հետո, սակայն, թե ինչպիսի դժվարացել է կանխատեսել:

Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի նոր միգրացիոն օրենքը ուղղված չէ Հայաստանի դեմ, այն կարգավորում է ոչ միայն Հայաստանից, այլ նաև առանց մուտքի վիզայի Ռուսաստան մեկնող  քաղաքացիների կեցությունը: Այսպես կարծում է ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը: Հիշեցնենք, ՌԴ միգրացիոն նոր օրենքով, Հունվարի 1-ից սկսած առանց մուտքի վիզայի Ռուսաստան մեկնելու իրավունք ունեցող պետությունների քաղաքացիները կարող են այդ երկրի տարածքում մնալ 90 օր յուրաքանչյուր՝ 180 օրվա ընթացքում։ Նախկին օրենսդրությամբ, օրինական հիմունքներով 90 օր ՌԴ մնալուց հետո միգրանտը պարտավոր էր դուրս գալ երկրից ու ասենք, մեկ օր հետո վերադառնալ, ու վաստակել ևս 90 օր մնալու իրավունքը: Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը նոր օրենսդրության մի առանձնահատկություն է նշում. «Եթե դու օրինական աշխատող միգրանտ ես, ունես օրինական աշխատանքային պայմանագիր, ապա դու ՌԴ-ում օրինական հիմունքներով կարող ես մնալ պայմանագրում նախանշված ժամկետի տևողությամբ: Եթե դու խախտել ես ՌԴ միգրացիոն օրենսդրությունը, ապա քեզ կարող են երեք տարով արգելափակել մուտքը երկիր: Եթե դատարանի վճռով են «դեպորտ» արել, ապա հինգ տարով արգելափակվում է մուտքը ՌԴ»:

Եթե մինչ վերջին նախաձեռնությունը, ՌԴ միգրացիոն գործակալության կայքում տեղակայված էր այն քաղաքցիների տվյալները, որոնց մուտքը ագելվում էր ՌԴ, ապա այժմ իրավիճակը խստացվել է: Բացի միգրացիոն ծառայությունից, այժմ ևս շուրջ տասը գերատեսչություն կարող է արգելափակել քաղաքացու մուտքը.
«Սկսած՝ ԱԱ ծառայությունից մինչև ոստիկանության ճանապարհային ոստիկանությունից: Մարդը մտնում է ՌԴ միգրացիոն ծառայության services.fms.gov.ru կայքէջ, պարզում է, որ տեսնում է, որ ամեն ինչ նորմալ է, հասնում է տեղ, պարզում է, որ օրինակ, ճանապարհային երթևեկության կանոնները երկու անգամ խախտել է, վարչական տույժի ենթարկվել, վճարել այն, սակայն, նրա մուտքը երեք տարով արգելափակում են ՌԴ»:

Նման իրավիճակում չհայտնվելու համար Ռուբեն Եգանյանը հորդորում է լարել հիշողությունն ու պարզել՝ արդյո՞ք վերջին ամիսներին վարչական խախտումների ենթարկվել են թե ոչ:

Back to top button