Մշակույթ

Մահացել է հայտնի բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանը

Լոս Անջելեսում 78 տարեկանում մահացել է հայտնի բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանը։ Նա ծնվել է 1936թ.-ին, Արգենտինայում և ստեղծագործել է հայերեն, իսպաներեն, նաև՝ անգլերեն և իտալերեն։ Նրա ստեղծագործությունների թվում է նաև Րաֆֆու «Խենթը» վեպի իսպաներեն թարգմանությունը։ 1968թ.-ին տեղափոխվել է Լոս Անջելես։ Եղել է ԱՄՆ իսպանախոս գրողների միության պատվավոր նախագահը։ Ավարտել է Բուենոս Այրեսի ազգային համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Մեկ օրում հինգ ձայն», լույս է տեսել 1966 -ին։ Այնուհետ հրատարակվել են Կիրակոսյանի «Էություն և կետադրություն» (1967, իտալ.), «Հայաստանյան ապրումներ» (1970), «Բանաստեղծություններ» (1972) ժողովածունները։

Back to top button