«ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը անցնելու է դիվանագիտական աշխատանքի».Սերժ Սարգսյան


Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
«ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը անցնելու է դիվանագիտական աշխատանքի», ՀՀԿ 15-րդ համագումարի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հավելելով, որ նախկին վարչապետը թողնում է նաեւ կուսակցության գործադիր մարմինը եւ մնալով միայն խորհրդի կազմում: Վարչապետի պաշտոնից հրաժարվելուց հետո , նախկին վարչապետը մասնակցել է նմանօրինակ մեծ միջոցառման՝ հայտնվելով ԶԼՄ -ների ուշադրության կենտրոնում: Սակայն չի պատասխանել նրանց հարցերին, անգամ տուրք չտալով ներկա վարչապետ Հովիկ Աբրահամյանի հորդորին:
ՀՀԿ 15-րդ համագումարին շտապում են նախկին ու ներկա իշխանավորները`պաշտոնաթող նախարներից մարզպետներից սկսած մինչև նախկին վարչապետ: Նախկին պաշտոնյանները զերծ են մնում լրագրողների հետ շփվելուց առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանը շտապում է գրանցվել, լրագրողների հարցերը մնում են անպատասխան: Թերևս պատասխանում է մեկ հարցի, այն էլ մեկ բառով` արդյոք որդու պաշտոնի ստանձելու պատճառով հրաժարվեց նախարարի պաշտոնից. «Միանշանակ»:
Հիշեցենք,որ նախկին նախարարի որդին` Գուրգեն Դումանյանը այժմ կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանի տեղակալն է: Կոտայքի մարզպետ ,բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը օգտվում է իր 100 օրվա լռելու իրավունքից ու խոստանում 100 օր հետո ասուլիս հրավիրել:
Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը նույնպես շտապում էր ՀՀԿ համագումարի, լրագրողների հետ շփվելուց չխուսափեց՝ լրագրողների խնդրանքով անդրադաձավ «Վերնիսաժի» դեպքերին: Ալիկ Սարգսյանն ասաց, որ իրավապահները կպատժեն անմեղ մարդկանց վրա կրակոցներ արձակած երիտասարդին, բայց նաև պետք է պատժել այն երկու անձանց, ովքեր հրահրել են վեճը:
«Եթե ես իմանայի, որ ֆիզիկականս կների ու առանց զենքի գործադրման այդ երկուսի հարցերը լուծելու, հաստատ զենք չէի գործադրի: Բայց եթե ես ստիպված լինեի ու ֆիզիկականս չներեր, ինչի մասին է խոսքը կգործադրեի, իհարկե, իմն օրինական զենք է: Ես իմ օրինական զենքով ինձ կպաշտպանեի»:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը եւս աննկատ չմնաց լրագրողների տեսադաշտից: Անդրադառնալով Գորիս քաղաքում տեղի ունեցող քաղաքապետի ընտրություներին՝ասաց «ընտրությունն ավարտած է, հաղթանակն էլ տոնելու է ՀՀԿ-ի կողմից առաջադրված Վաչագան Ադունցը», ով, ի դեպ, վայելում է Սուրիկ Խաչատրյանի հովանավորչությունը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պատասախանեց լրագրողների հարցերին: Վերջինս անդրադարձավ նաև գործարարների հետ տեղի ունեցած իր հանդիպմանը ու հայտարեց նախարների ու պատգամավորների մեջ չի փնտրելու, թե ովքեր են գործարարները` կեսկատակ-կեսլուրջ դիմելով լրագրողներին.
«Գտնողը դուք պետք է լինեք»:
Հովիկ Աբրահամյանը ասաց, որ հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել բիզնեսով զբաղվող բոլոր այն նախարարների, պաշտոնյաների բարեկամները արդյոք հարկեր վճարում են, թե՞ ոչ: Առաջին ստուգումն էլ առաջարկում է սկսել իր մերձավորներից:
«Իմ եղբայրը զբաղվում է գործարարությամբ՝ թող գնան, ստուգեն, նայեն, եթե հարկերը վճարում է՝ թող թափանցիկ ներկայացնեն: Ես օրինակ, դատապարտում եմ այն պաշտոնյային, ում որդին, ում եղբայրը, բարեկամը օգտվում է բարեկամի պաշտոնից և հարկային դաշտում չի հայտնվում՝ դա է խնդիրը: Եվ դրա համար ես հանձնարարել եմ, որ հատուկ ուշադրություն դարձնեն այն բոլոր նախարարների, պաշտոնյաների բարեկամներին, ովքեր որ զբաղվում են բիզնեսով՝ ստուգվի հարկեր վճարում են, թե՞ ոչ, և իհարկե առաջինն իմ մերձավորներից»:
Վարչապետը սակայն չհերքեց գործարաներից մեկի այն հայտարարություն թե բոլորը օրենքով աշխատեն՝ ինքն էլ կաշխատի օրենքով,
Հովիկ Աբրահամայնը նշում է, որ այս հարցում յուրաքանչյուր վարչապետ ու կառավարություն ունի իր մոտեցումները: Իսկ ինչպիսի մոտեցում ունի նոր ձևավորված կառավարության մասին արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վերջինս չցանկացավ խոսել, անգամ տուրք չտևեց ներկայիս վարչապետ Հովիկ Աբրահամյանի հորդորին .« Ներողություն եմ խնդրում, բայց այսօր որևէ հարցի չեմ պատասխանի»: