Հասարակություն

Ինչ ծրագրեր են Հայաստանում իրականացվել ԵՄ հետ համատեղ

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Այս տարի ԵՄ համար խորհրդանշական է եւ բացառիկ: 10 տարի առաջ ԵՄ անդամ դարձավ վերջին նոր անդամները` 10 երկրներ: «Արհետսական բաժանումներից տարիներ անց Եվրոպան վերամիավորվեց` ապահովելու միասնական անվտանգություն, կայունություն եւ զարգացում»,- այսօր հայտարարել է ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիսթեան: Ի դեպ` իր հայտարարությունները նա անում էրԱզատության հրապարակում, ուր եկել էր ԵՄ անդամ պետությունների մի շարք դեսպաննեի հետ:

Հանրահավաքների սովորոր Երեւանի Ազատության հրապարակում այսօր տեղադրվել էին վրան-տաղավարներ, հավավքել էին ԵՄանդամ երկրների դեսպանները` մանրամասն ներկայացնելու, թե ինչ ծրագրեր են Հայաստանում իրականացվում եւ դեռ իրականացվելու ԵՄ հետ համատեղ: Եվրամիության օժանդակությամբ այսօր Հայաստանում գործում է շուրջ 60 ծրագիր եւ այդ ծրագրերին քաղաքացիները կարող էին մանրամասն ծանոթանալ հենց վրան-տաղավարներից, որոնք կոնկրետ ոլորտային էին: Սրանից բացի նաեւ տարբեր երկրների դեսպանները բարձրաձայնեցին, թե ինչ են անում իրենց պետությունները Հայաստանի համար:

Գերմանիայի դեսպանը հիշեցրեց, որ շուրջ երկու շաբաթ առաջ Հայաստանի հետ դրամաշնորհի ծրագիր են ստորագրել, որը վավերացվելուց հետո արդեն կսկսի աշխատել:
Լիտվայի եւ Էստոնիայի ներկայացուցիչները նույնպես թվարկեցին Հայաստանի հետ իրենց համագործակցության ոլորտներն ու արդյունավետությունը: Էստոնիայի դիվանագետը նույնիսկ խոստացավ, որ այս տարվա ընթացքում ավելի կակտիվացնեն իրենց աշխատանքը այստեղ: Իսկ Լեհաստանի դեսպանը նշեց, որ տարեկան 10-ից 15 ծրագիր են իրականացնում Հայաստանում` հիմնականում գյուղատնտեսական ուղղություններով:

Նշենք, որ այսօր դեսպանները Ազատության հրապարակում հավաքվել էին ոչ թե հանրահավաք, այլ Եվրոպայի օրվան եւ Հայաստանում անցկացված շաբաթվա փակման արարողությունն իրականացնելու համար: ԵՄ տեղեկատվական շաբաթը մեկնարկել էր Գյումրիում: Միջոցառումներ կազմակերպվեցին նաեւ Երեւանում եւ Կապանում: Այս մեկ շաբաթվա ընթացքում ամեն ինչ արվեց, որ մասնակիցները բացահայտեն Եվրոպայի նորար ոգին եւ ներուժը: Շվեդիայից եւ Իսպանիայից ժամանած արվեստագետների կողմից անցկացվեցին վարպետության դասեր, ցուցադրվեցին իտալական, ֆրանսիական եւ լիտվական ֆիլմեր: Իսկ այսօր կազմակերպված Տեղեկատվական ցուցահանդեսն օրվա վերջում եզրափակվեց տոնական համերգով, որին մասնակցեցին հայաստանցի եւ եվրոպացի երաժիշտներ:
Հավելենք, որ ԵՄ անդամ պետությունների դեսպաններին թույլատրվեց հարցեր ուղղել բացառապես Եվրոպական օրվա եւ տեղեկատվական շաբաթի շրջանակներում:

Back to top button