Հասարակություն

Վարչապետը մասնակցել է «Վերջին զանգի» տոնական միջոցառմանը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր մասնակցել է մայրաքաղաքի Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցի աշակերտների ավարտական միջոցառմանը: Կառավարության ղեկավարն աշակերտների առջև բացել է հանրապետության նախագահ, վարչապետ դառնալու գաղտնիքը՝ լավ սովորել և կյանքի փորձ ձեռք բերել: «Ապագայում պաշտոնյա դառնալուց հետո կհիշեք, թե ես ինչքան լավ խորհուրդներ են ձեզ տվել»,- ասել է Հովիկ Աբրահամյանը շրջանավարտներին :

Հուզմունք, ափսոսանք, թախիծ, ուրախություն, մայիսյան այս օրն այս զգացումներն են պատել հանրապետության տարբեր ուսումնական հաստատությունների ավելի քան 35 հազար շրջանավարտներին: Վերջին զանգն այն օրն է, երբ ի մի են բերվում ուսումնառության ամբողջ տարիները: Մայրաքաղաքի Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցի շրջանավարտներն էլ իրենց հասակակիցների նման այսօր հեռացան դպրոցից, սակայն, խոստանացան՝ առաջիկա տասը տարիներին վերջի զանգի օրն իրենց դասղեկի հետ են նշելու ՝ անկախ գտնվելու վայրից ու կարգավիճակից:

119 ավագ կամ որ ավելի հայտնի է ֆրանսիական դպրոցի մանկավարժ, ռուսաց լեզվի ուսուցչուհի, ուսմասվար Լուիզա Սիմոնյանը 44 տարի մայիսյան այս օրերին մեծ կյանք է ճանապարհում շրջանավարտներին, ուրախանում ու հպարտանում նրանց հաջողություններով, «Ես իմ աշակերտներին եթե շարք կանգնեցնեմ, երևի միք անի կանգառ պետք կլինի: բոլորն էլ լավ մարդիկ են դարձել»:

Թիվ 119 ավագ դպրոցի շրջանավարտները կհիշեն նաև, որ այսօր իրենց վերջին զանգին մասնակցում էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Կառավարության ղեկավարը աշակերտների առջև բացեց հանրապետության նախագահ, վարչապետ դառնալու գաղտնիքը՝ լավ սովորել և կյանքի փորձ ձեռք բերել: «Ապագայում պաշտոնյա դառնալուց հետո կհիշեք, թե ես ինչքան լավ խորհուրդներ են ձեզ տվել»,- ասաց Հովիկ Աբրահամյանն ու մեր խնդրանքով հիշեց նաև իր աշակերտական տարիներն ու վերջին զանգը
«Շատ ակտիվ եմ ես եղել, դպրոցական տարիները ինձ համար շատ հիշարժան են եղել, տասն ավարտելիս ես մի չորս եմ ունեցել՝ երկրաչափություն առարկայից, մնացածը հինգ են եղել: Այն, ինչ այսօր ես հորդորեցի մեր ապագա սերնդին, շրջանավարտներին, անկեղծ հորդորեցի և համոզված եմ, եթե իմ հորդորը լսեն, անպայման հաջողություն կունենան իրենց կյանքում: Այսօրվա իրավիճակը , հնարավորություններն ավելի մեծ են ավելի շատ գիտելիք ձեռքբերելու համար, դրանք չի կարելի համեմատ 60-70-ական թվականների հետ: Մեր հնարավորություններն այսօր մեծ են, և մենք, որպես իշխանություն, ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ավելի մեծ հնարավորություններ ստեղծենք, որպեսզի մեր ապագա սերունդը կթրիվի, դաստիարակվի: Ես նման հանդիպումենրից հետո միշտ ոգևորվում եմ, հավատում եմ, որ մենք ունենալու ենք պայծառ ապագա:

Կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը երկու վերջին զանգ է ունեցել, երկու դպրոցում է սովորել, վերջին զամգը ոլորտի պատասխանատւի համար հուզմունք է, շնորհակալություն է, սցենար է, նվեր է, խնջույք.«Գուցե առաջին սիգարետն է երբեմն, սխալ բան է, բայց դա էլ է լինում, առաջին համբույն է, առաջին խոստովանությունը սիրած աղջկան, ում տասը տարի հետևել ես, բայց չես համարձակվել դիմել, հույզեր, վտանգավորություն: Ինձ համար շատ ուրախ օր է: Երեկ անգամ իմ վերջին զանգի լուսանկարներն էի թերթում, գտա մի շարք հետաքրքիր լուսանկարներ վերջին զանգի եհտ կապված: Ես լավ աշակերտ եմ եղել (մի քիչ գլուխ գովեմ), նաև չարաճճի եմ եղել այն իմաստով, որ լավ եմ սովորել, լեզուս երկար է եղել, մինչև այսօր ոչինչ չի փոխվել»:

Կրթության ու գիտության նախարի հորդորը, ցանկությունն ու կոչը շրջանավարտներին մեկն է՝ «Ես կխնդրեմ այսօր բոլորին, ուշադիր լինել, որ աշակերտների եհտ ոչինչ չպատահի, ազատության բույրը, շունչը արբեցնող է ավելի շատ երբեմն, քան պետք է: Ես ուզում եմ, որ վաղն առավոտյան բոլորն արթնանա իրենց տներում, նորմալ, առողջ»:

Back to top button