Միջազգային

Սնոուդենն առաջին անգամ հարցազրույցն է տվել ամերիկյան հեռուտատեսությանը

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, որին ժամանակավորապես ապաստան է տրամադրել Ռուսաստանը, իր առաջին հարցազրույցն է տվել ամերիկյան հեռուտատեսությանը: Էն-բի-սի հեռուստակայանը տեղեկացրել է, որ հեռուստամեկնաբան Բրայան Ուիլյամսը երկուշաբթի ուղևորվել է Ռուսաստան, որպեսզի հարցազրույց վերցնի Սնուոդենից: Նրա զրույցը փախուստի դիմած հատուկ ծառայության աշխատակցի հետ տեղի է ունեցել մոսկովյան հյուրանոցներից մեկում և տևել է 4 ժամ: Սնոուդենի հետ հարցազրույցը հեռարձակվելու է հաջորդ չորեքշաբթի NBC News ծրագրի շրջանակներում:

Back to top button