ԿարևորՀասարակություն

Ոչ թե բանավոր խոստումներ, այլ պարտավորություններն ամրագրող փաստաթուղթ. ակնկալում են ճարտարապետները

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Մարզահամերգային համալիրի աճուրդի գործընթացում անտեասված է կարևորագույնը, որ գործ ունենք մշակութային հուշարձանի հետ: Համալիրի համահեղինակ Գուրգեն Մուշեղյանն ու ճարտարապետ Սաշուր Քալաշյանն այսօր նշել են՝ ոչ աճուրդն է էական , ոչ նոր սեփականատերը, ոչ էլ գումարը, այլ երաշխիքը, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հետագայում էլ կշահագործվի ըստ նշանակության և չի աղավաղվի հուշարձանի տեսքը:

Բոլորը խոսում են գնի մասին՝ մոռանալով, որ խնդիրը նախ և առաջ իրավաբանակ է: Անդրադառնալով մարզահամերգային համալիրի աճուրդի գործընթացին, ճարտարապետ Սաշուր Քալաշյանը կոչ է անում նախ չմոռանալ, որ գործ ունենք հուշարձան-շենքի հետ, որը մշակութային արժեք է և ենթակա է պահպանության: Մինչդեռ աճուրդի պայմաններում այդ մասին որևէ հիշատակում չկա.«Կառավարությանը հետաքրքրում է դրամը, դատաիրավական համակարգին հետաքրքրում է միայն թվաբանությունը՝ քանի քառ մետր տարածք կա և այլն: Խնդրի հոգևոր բաղդրիչը, որը հետաքրքում է հանարությանը, անտեսված է»:

Խնդիր հոգևոր բաղադրիչն, ըստ ճարտարապետների ուղղակիորեն կապված է հուշարձանի հետագա շահագործման ու տեսքի պահպանության հետ: Համալիրի համահեղինակ Գուրգեն Մուշեղյանն ասում է.ժամանակին մարզահամերգային համալիրը կառուցվեց, որովհետև մայրաքաղաքի կարգավիճակ ունեցող քաղաքում նման կառույցի գոյությունն անհրաժեշտություն էր: Խորհրդային բոլոր հանրապետությունների մայրաքաղաքներն ունեին սպորտային պալատ ու համեգային դահլիճ ունեցող համալիր, Երևանը չուներ:
Կառուցվեց մարզահամերգային համալիրը՝ միակ հայկական կառույցը, որը խորհրդային տարիներին արժանացել է պետական մրցանակի: Շենքի սեփականատերերը տարիների ընթացքում փոխվել են, ինչը կառույցի համահեղնակ Գուրգեն Մուշեղյանը բնական գործընթաց է համարում: «Էականն այս դեպքում ոչ սեփականատերն է, ոչ աճուրդի փաստը և ոչ էլ գումարը, այլ երաշխիքը, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հետագայում էլ կշահագործվի ըստ նշանակության և չի աղավաղվի հուշարձանի տեսքը»,-ասում է ճարտարապետը:
«Ոչ աճուրդն է էական, ոչ նոր սեփականատերը, ոչ էլ գումարը, այլ երաշխիքը, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հետագայում էլ կշահագործվի ըստ նշանակության և չի աղավաղվի հուշարձանի տեսքը»:

Ըստ ճարտարապետների՝ մարզահամերգային համալիրի նոր սեփականատերն առնվազն պետք է տեղյակ լինի, որ գործ ունի պահպանության ենթակա մշակութային հուշարձանի հետ, ինչը ենթադրում է որոշակի պարտավորություններ: Աճուրդի գործընթացում սա անտեսված է: Ոչ թե բանավոր խոստումներ, այլ պարտավորություններն ամրագրող փաստաթուղթ. ակնկալում են ճարտարապետները:

Back to top button