Միջազգային

Մի քանի երկրներ դատապարտել են Թաիլանդում իրականացված ռազմական հեղաշրջումը

Մի քանի երկրներ դատապարտել են Թաիլանդում իրականացված ռազմական հեղաշրջումը: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ դրա համար  արդարացում չկա: Քերրին մտահոգություն է հայտնել կապված Թաիլանդի քաղաքական ղեկավարների ձերբակալության հետ և կոչ է արել ազատ արձակել նրանց: Թաիլանդում կատարվածի կապակցությամբ իրենց անհանգստություն են հայտել նաև Ինդոնեզիան, Ֆիլիպիններն ու Ավստրալիան: Ճապոնիան կոչ է արել անմիջապես վերականգնել ժողովրդավարությունը: Երեկ Թաիլանդի բանակի հրամանատար գեներալ Պրայուտ Չան-Օչան հայտարարել էր երկրում իշխանությունը զինվորականներին անցնելու և սահմանադրության  կասեցման մասին:

Back to top button