ԿարևորՔաղաքական

Կառավարության ծրագրի ընդունման իրարամերժ գնահատականները. ԱԺ ճեպազրույցներում

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Կառավարության ծրագիրը 70 կողմ ձայնով հավանության արժանացնելը խորհրդարանական ոչ իշխանական ուժերը հաջողությյան ցուցանիշ չեն համարում, կարծում են, որ քաղաքական մեծամասնությունը դժվարությամբ կարողացավ  ապահովել կարևորագույն փաստաթղթի  ընդունումը: Հանրապետական կուսակցությունում  այդ կարծիքին չեն  և նշում են  խմբակցության կազմակերպված ու համախմբված վարքագիծը: Խորհրդարանական ուժերն այսօր ամփոփել են երկուշաբթի մեկնարկած քառօրյայի արդյունքները, որի առանցքում կառավարության ծրագրին հավանություն տալու հարցն էր: Չեն շրջանցվել նաև երեկ քվեարկությանն ուղեկցած  միջադեպերը:

Կուսակցությունից դուրս գալու մասին Կարեն Բոթոյանի  դիմումը 18-րդն է, որ ՕԵԿ-ն ստանում է իր անդամներից կոալիցիայի շարքերը լքելուց հետո: Խմբակցության ղեկավար Հեղինե  Բիշարյանը երևույթը  տարօրինակ կամ անսպասելի չի համարում։ «Բնականաբար՝ ցանկացած կուսակցություն, որը հայտարարում է, որ ընդդիմություն է դառնում, կլինեն մարդիկ, ովքեր այդ գիծը չեն պահպանի»։

ՕԵԿ-ը որոշել էր չմասնակցել կառավարության ծրագրի քվեարկությանը, խմբակցության գործարար պատգամավոր Կարեն Բոթոյանը քվեարկությունից առաջ իր կուսակիցներին հայտնել է, որ այլ դիրքորոշում ունի  և պատրաստվում է ոչ միայն կողմ քվեարկել փաստաթղթին, այլ նաև դուրս գալ խմբակցությունից ու կուսակացությունից:  ՕԵԿ-ն իր հերթին հակադարձ որոշումն է կայացրել՝  հեռացնել Բոթոյանին կուսնկացությունից: Գործարար պատգամավորի՝  այլ դիրքորոշում ունենալու պատճառները, ըստ ՕԵԿ-ական Իշխան Խաչատրյանի, ճնշումներն են։ «Բոթոյանը ներկայացրել է իր դիրքորոշումը, որ իր վրա կառավարության ներկայացուցիչների կողմից ճնշումներ կան, և ինքը պետք է կողմ քվեարկի»։

Հեղինե Բիշարյանի եզրակացությունը մեկն է՝ գործարար շրջանակի ներկայացուցիչները ընդդիմադիր թիմի անդամ չեն կարող լինել: Պնդումը  հերքում են ԲՀԿ անդամները: Այս խմբակցությունը նույնպես չմասնակցեց կառավարության ծրագրի քվեարկությունը, իսկ   գործարար պատգամավորների պակաս կարծես թե չունի: Ճնշումներ,  սակայն, խմբակցությունը չի զգացել: Համենայն դեպս՝ Միքայել Մելքումյանի պատասխանը միաշանակ էր. «Իհարկե ոչ, բացարձակ»։ Խմբակցության պատգամավորներից Վահան Բաբայանը  լրացնում է պատասխանը. «ԲՀԿ-ի հետ որևէ մեկը թելադրանքի, ճնշումների կամ այլ լեզվով ոչ խոսել է,  ոչ էլ  կարող  է խոսել»։

Արդյո՞ք ճնշումների մասին  ՕԵԿ-ի պնդումները իրական հիմք ունեն, լրագրողները հարցի պատասխանը փորձեցին ստանալ հենց  քաղաքական մեծամասնության ներկայացուցչից՝ Հանրապետական խմբակցության ղեկավարից: Վահրամ Բաղդասարյանի համար հարցն անսպասելի չէր: «Չէի էլ կասկածում, որ նման ենթադրություններ կարող են լինել: Ես մամուլի հրապարակումներից հետո  նայել եմ այդ պատգամավորի նախորդ քվեարկությունները. միշտ չէ, որ դրանք համահույնչ են եղել: Այսինքն՝ մոտեցումների տարբերությունն ու դուրս գալու մտադրություն եղել է,  պարզապես ինքն այս պահն է ընտրել: Մնացածն իրենց խմբակցության խնդիրն է»։

Ինչ վերաբերում է կառավարության ծրագրին, ապա նոր ասելիք խմբակցությունները չունեին. բոլոր  դիրքորոշումները վերջին 3 օրերի ընթացքում հնչել էին նսիտերի դահլիճում: Այսօր որոշ ամփոփումներ արվեցին: Ամենաառանցքային փաստաթղթերից մեկը՝ կառավարության գործունեության ծրագիրը 70 կողմ ձայնով հավանության արժանացնելը ոչ իշխանական ուժերը հաջողություն կամ հաղթանակ չեն համարում:

ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը սա ընդհանրապես տապալում է համարում և կարծում է, որ Հանրապետականը մեծամասնությունը կորցնելու եզրին է, «Ժառանգությունից» Ռուբիկ Հակոբյանին իրավիճակը հուշում է, որ նոր կառավարության հրաժարականը հեռու չէ: ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանն էլ պարզապես արձանագրում է. խորհրդարանական մեծամասնության դիրքերը փխրուն են ու անընդհատ զգոնություն են պահանջում։ «Ցանկացած պատգամավորի բացակայություն կարող է  ազդեցություն ունենալ: Այս քվերակությունը դա ցույց տվեց: Եթե ամենակարևոր հարցի քվերակությունը այդքան դժվար տրվեց, սա նշանակում է, որ հետագայում այդ պրոբլեմներն ավելի զգալի են  դրսևորվելու»,- ասաց։

Քվեարկությունը դժվարությամբ ապահովելու պնդումը զարմացնում է Հանրապետական խմբակցության ղեկավարին: «Զարմանալի է, որ նման տիպի քննադատություն է ներկայացվում: Քառօրյայից առաջ մենք  արտահերթ ենք ունեցել, Հանրապետականը շատ կազմակերպված ու համբերատար մասնակցել է: Այս դեպքում էլ նախապես հայտարավել էր, որ 17.30 –ին քվերակություն է լիենլու և պատգամավորներին զագել-կանչելու կարիք չկար»։

Կառավարության ծրագիրը դժվարությամբ ընդունելու մասին ոչ իշխանականների փաստարկներից մեկն էլ տեսախցիկների արձանագրած կադրերն են՝ բացակա գործընկերների փոխարեն քվերակելու դեպքերի մասին: Վահրամ  Բաղդասրյանն ասաց, որ անձամբ այդ կադրերը չի տեսել,  համոզվելու դեպքում՝ պատգամավորների արարքը կդատապարտվի։

Back to top button