Իրանի եւ Կարինի համայնքներին նվիրված հետազոտություններ


Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Սփյուռքի նախարարությունում այսօր տեղի ունեցավ գերատեսչության պատվերով հրատարակված արևելագետ Վահան Բայբուրդյանի «Իրանի հայ համայնքը. արդի հիմնախնդիրներ» և պատմաբան Հովհաննես Զատիկյանի «Կարինի նահանգը 19-րդ դարի երկրորդ կեսին» գրքերի շնորհանդեսը։
80-ամյա Վահան Բայբուրդյանը իր գրքում անդրադարձել է իրանահայության արդի հիմնախնդիրներին: Այս թեման քաջ հայտնի է հեղինակին, քանի որ 20 տարի առաջ նա մեր երկրի առաջին դեսպանի էր Իրանում։ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց պատմաբան և դիվանագետ Վահան Բայբուրդյանի լուրջ հետազոտությունը։
Պատմաբան Հովհաննես Զատիկյանը, ով արդեն ավելի քան 10 տարի Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տնօրենն է, ներկայացրել է «Կարինի նահանգը 19-րդ դարի երկրորդ կեսին» հաստափոր աշխատությունը, որը նաև իր դոկտորական ատենախոսությունն է: Ի դեպ՝ հեղինակը խոստովանեց, որ ինքը արմատներով նույնպես կարինցի է։