Հասարակություն

Արմավիրի մարզում 2800-ից ավելի շրջանավարտ հրաժեշտ տվեց միջնակարգ դպրոցին

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»-Արմավիրի մարզ

Արմավիրի մարզի հանրակրթական դպրոցներում այսօր կազմակերպվել են  վերջին զանգի միջոցառումներ:  2800-ից ավելի շրջանավարտներ հրաժեշտ տվեցին միջնակարգ դպրոցին, որից 1096`ը ավագ դպրոցի աշակերտներ են:

Մի քիչ տխրություն, մի քիչ ուրախություն, հուզմունք, որն ամեն տարի ուսումնական տարվա վերջին   պատում է  շրջանավարտին;  Վերջին զանագով ավարտվում է նրանց պատանեկության շրջանը և արդեն հասուն քաղաքացիներ` վառվռուն երազանքներով միահյուսված ,վստահ քայլերով գնում են կյանքի ամենագեղեցիկ շրջանը` երիտասարդություն: Այսօր մարզի գրեթե բոլոր դպրոցներում վերջին զանգի միջոցառումներ են : Մարզի միջնակարգ և ավագ  դպրոցներում շրջանավարտների թիվը գերազանցում է 2800-ի սահմանագիծը, նրանցից շուրջ  1717-ը միջնակարգ դպրոցների շրջանավարտներ են,  1096`ը ավագ դպրոցի : Արմավիրի թիվ 1 դպրոցին  այսօր  հրաժեշտ է տալիս 149 շրջանավարտ անցած տարվա 170 աշակերտի դիմաց :  Թիվը նախորդ տարվա համեմատությամբ պակասել է: Այս առումով ավագ դպրոցի տնօրեն Սիմա Եղիազարյանն իր կարծիքն ունի` ավագ դպրոցում սովորելն ավելի դժվար է, ուստի հիմնական դպրոցի շրջանավարտները ցանկանում են սովորել քոլեջներում, և այլ միջնակարգ մասնագիտական հաստատաություններում:

Արմավիրի թիվ 1 ավագ դպրոցում չկա ոսկե մեդալի թեկնածու, աշակերտները դրան չեն ձգտում, սակայն կան գերազանց սովորողներ: « Մեդալը բացառիկ երեխաների համար է, ամեն 9 բալ ստացող ` մեդալ չի ստանա, նրանք պետք է տարբերվեն»,- ասաց դպրոցի տնօրենը:  1-5 բալային համակարգում Սիմա Եղիազարյանը իրենց դպրոցի  ուսման առաջադիմությունը գնահատեց  չորս պլյուս:

Իրավաբան, տնտեսագետ, ֆինանսիստ, լեզվաբան, հոգեբան գյուղատնտես, մարզիկ, մասնագիտություններ, որոնք ընտրել են մեր շրջանավարտները և պատրաստվում են ընդունվել բարձրագույ ուսումնական հաստատություններ: Էմմա Անտոնյանը իրավաբան է ցանկանում դառնալ, Սոնան` հոգեբան, Ռոբերտը` մարզիկ, նրնք բոլորն էլ հուզված են, խառնված զգացումներով:

Վերջին զանգի կապակցությամբ  շրջանավարտներին շնորհավորանքի խոսքեր ուղղեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը. «Սիրելի շրջանավարտներ,  ես շնորհավորում եմ բոլորիդ, ձեզ տեսնելով   հպարտանում եմ, որ հայ եմ ծնվել, դուք մեր երկրի ապագան կերտողներն եք: Շնորհավորում եմ ձեզ, ուսուցիչներին և ձեր ծնողներին: Բարի երթ»:

Արմավիրի թիվ 1 ավագ դպրոցի տնօրեն  Սիմա Եղիազարյանը շնորհավորելով շրջանավարտներին, ասաց, որ  իրենցի դպրոցից այսօր նոր կյանք է ճանապարհում 149 շրջանավարտի, որոնք գնում են փոխարինելու արվեստագետին, գիտնականին, բժշկին, ուսուցչին, ովքեր պետք է  ամենակարևորը Մարդ դառնան:

Շնորհավոր մուտքդ նոր կյանք, սիրելի շրջանավարտ:

 

Back to top button