Հասարակություն

Անահիտ Բախշյանը կարեւորել է ուսուչուհու օրինակելի կերպարը

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Երկտողեր, մաղթանքներ ու գնահատականներ… սա այն կենսագրությունն է, որ ունենում է շրջանավարտը դպրոցն ավարտելուց հետո: Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը կրթությունից ավելի կարեւորում է ուսուչուհու օրինակելի կերպարը։ Անդրադառնալով խորհրդային 10- ամյա եւ ներկա 12- ամյա կրթական համակարգերին՝ Բախշյանը նշեց, որ 12- ամյա կրթությունը համապատասխանում է արդի չափանիշերին եւ հնարավորություն է տալիս շրջանավարտին շարունակել կրթությունը արտերկրում։

Խոսելով դպրոցում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի մասին, որի շուրջ այսօր ակտիվ քննարկումներ են ծավալվում՝ Բախշյանը կարծիք է հայտնել, որ այդ առարկան անհրաժեշտ է դասավանդել, սակայն իր ղեկավարած դպրոցում ինքն աշակերտներին դա չի պարտադրել։ «Հայ եկեղեցու պատմություն» դասագիրքը ոչ միայն հայ եկեղեցու պատմությունն է ներառնում, այլ՚ կրոնի պատմությունն առհասարակ։ Դպրոցականը պետք է պատկերացում կազմի քրիստոնեության, մահմեդականության ու այլ կրոնների մասին, կարծում է Անահիտ Բախշյանը: Այս առարկան չի հակասում մտքի ու խղճի ազատության օրենքին, ասաց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենը:

Back to top button