ՏնտեսականՔաղաքական

Օրակարգում՝ պարենային անվտանգության հարցն է

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

«Հարավային Կովկասում տարածաշրջանային պարենային անվտանգության բարելավում ազգային ռազմավարությունների ու մանր ֆերմերների արտադրության միջոցով» թեմայով այսօրվա քննարկման մասնակիցներից Հայաստանում ԵՄ պատվիարակության արտաքին համագործակցության պատասխանատու Ջոն Բարկերը դժվարացել է ասել, թե Հայաստանում պարենային անվտանգության ինչ մարտահրավերներ կան հարավկովկասյան մյուս երկրների համեմատ։

Յուրաքանչյուր երկրի ունի իր հողային պաշարներն ու կարիքները, ուստի դժվար է առանց ուսումնասիրելու գնահատել, թե ինչ վիճակում է պարենային անվտանգության խնդիրը Հայաստանում՝ Ադրբեջանի ու Վրաստանի համեմատ, ասում է Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Ջոն Բարկերը։

596 հազար եվրո արժողությամբ պարենային անվտանգությանը միտված ծրագրի նատակն է մինչև 2015 թվականը կրկնակի կրճատել սովից տառապող մարդկանց թիվը: Հրատապ խնդիր կա Հարավային Կովկասում պարենային  անվտանգության հարցը ներառել երկրների քաղաքական օրակարգում, նշում է ԵՄ պաշտոնյան։

Գյուղնախարարի տեղակալ Արմեն Հարությունյանն էլ կարծում է, որ պարենային անվտանգության հարցը ազգային անվտանգության կարևոր խնդիրներից է եւ կառավարության ուշադրության առանցքում։ Գյուղնախարարությունը խթանում է ցորենի, հացահատիկի արտադրությունունը Հայաստանում, մշակվել են նաև կաթնամթերքի ու մսաթերքի արտադրողականության ուղղությամբ ծրագրեր, ասաց:

Ի դեպ՝ դրսից ներկրված սերմերը որակով զիջում են հայկականին: Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը նշում է, որ Հայաստանում ցանքատարածքների համար հող կա, անմշակ հողատարաք կա նաև Արցախում ու դրանք պետք է օգտագործել թռչնաբուծության համար կեր համարվող եգիպտացորեն աճեցնելուհամար, ոչ թե  դրսից ներկրել։ Եվրոպայում կերազեին մեր  տեղական սորտերի ծիրան կան լոլիկ ուտել ու պետք է մտածել՝ շեշտը մեր տեղականի զարգացման վրա դնելու ուղղությամբ։

Back to top button