Հասարակություն

Առողջապահության նախարարը «Վերնիսաժի» դեպքերի տուժածների վիճակը բավարար է գնահատել

լրացված ժամը 14.54-ին

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Շուրջ 30 րոպե և 19 հարց: Կառավարության հերթական նիստն այսօր շուտ է ավարտվել: Գործադիրի անդամները վարչապետի գլխավորությամբ շտապում էին Աժ, այնտեղ կառավարության ծրագիրն է քննարկվում: Մինչ այդ, առաջարկվող նախագծերից մեկով աշխատանքից ազատվել է 2011թ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Քրոմյանը, նա սակայն, գործազուրկ չի դառնա: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի տեղեկացմամբ, նա Սուրեն քրմոյանը արդարադատության փոխնախարար կնշանակվի: Կառավարությունն այսօր հաստատեց ՀՀ կենտրոնական բանկի 2013թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացությունը: Արդեն նիստից հետո առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը լրագրողների խնդրանքով անդրադարձել է մայիսի 17-ին Վերնիսաժում հնչած կրակոցների հետևանքով վիրավորված հինգ քաղաքացիների առողջապան վիճակին: Նախարարը նրանց առողջական վիճակը բավարար է գնահատել, երեքը հիվանդասենյակ են տեղափոխվել, երկուսը դեռ վերակենդանացման բաժանմունքում են: 

Դրական եզրակացություն ՀՀ ԿԲ անցյալ տարվա դրամավարկային քաղաքականության հաշվետվությանն ու մի քանի դիտարկումներ այս տնտեսական տարվա վերաբերյալ:Միջազգային շուկայում պղնձի գները անկում են ապրում, ՌԴ-ի վրա էլ սահմանափակումենր են իրականացվում, ուստի ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի դիտարկմամբ, 2014 ՀՆԱ-ի իրական աճի 5,8 տոկոս կանխատեսմ,ան սցաները խիստ լավատեսական է, տնտեսական ակտիվության խթանման ուղղությամբ ԿԲ պետք է բարձր ճկունություն ցուցաբերի: Այս տարի հարկաբյուջետային քաղաքականությունը տնտեսական աճի վրա կունենա 0-0,5 տոկոս խթանող ազդեցություն:

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն առաջարկում է տնտեսական ցուցանիշերում ռիկային տարրեր ներառել:
Նորաստեղծ քննչական կոմիտեն կունենա առանձին շենք: Կառավարություն քննչական մարմնին հատկացրել է Երևանի Մամիկոնյաց 46/5 հասցեում գտնվող վարչական շենքը: Շենքի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման նպատակով, 2014թ-ի բյուջեի պահուստային ֆոնդից որոշվել է տրամադրել 27 500 000 դրամ գումար: Հաշվի առնելով հարցի հրատապությունը՝ քաղաքաշինության նախարարի առաջարկով կառավարությունը որոշեց թույլ տալ ՀՀ գնումների մասին օրենքով նախատեսված գնումներն իրականացնել բանակցային եղանակով:

Back to top button