Միջազգային

Ռուս-չինական գազի պայմանագրի ընդհանուր արժեքը 400 միլիարդ դոլար է. BBC-ի անդրադարձը

«Գազպրոմը» և չինական CNPC ընկերությունը Շանհայում խոշոր պայմանագիր են ստորագրել ռուսաստանյան գազը Չինաստանին  մատակարարելու վերաբերյալ:

Բի-բի-սի-ին  անդրադառնալով այդ գործարքին գրում Է, որ Ռուսաստանը զգուշանալով Ուկրաինայում տարվող քաղաքականության հետ կապված Եվրամիության հետագա պատժամիջոցներից, ակտիվորեն այլընտրանքային շուկաներ է փնտրում  իր բնական գազի սպառման համար:

Գործարքի մանրամասները չեն հրապարակվում, սակայն ենթադրվում է, որ պայմանագրի ընդհանուր արժեքը 400 միլիարդ դոլար է: «Ռոսիա» հեռուստակայանին տված հարցազրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Չինաստանի համար գազի գնի բանաձևը, ինչպես մյուս պայմանագրերի դեպքում, կապված է նավթի և նավթամթերքների գնի հետ: Եվրամիության երկրները վաղուց պահանջում են վերանայել բնական գազի գնի հաշվարկման բանաձևը և այն չկապել նավթի գնի հետ,  նշում է Բի-բի-սի-ին:

Ի դեպ` «Գազպրոմի» բաժնետոմսերը չինական ընկերության հետ պայմանագրի կնքումից հետո աճել են 2 տոկոսով:

Back to top button