Տնտեսական

Հասարակությունը որոշակիորեն հետաքրքված է կառավարության ծրագրով.տնտեսագետ

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

«Չնայած փոքր հավատով, կամ` ընդհանրապես առանց հավատի հասարակությունը, այնուամենայնիվ, որոշակիորեն հետաքրքրված է կառավարության ծրագրով»,- նման կարծիք է հայտնել տնտեսագետ, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը` լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ անդրադառնալով կառավարության ներկայացրած ծրագրին: Հասկանալի է, որ մարդիկ ուզում են հավատով լցվել` ենթադրելով, թե` վերջապես կարող է Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների համար լավ լինել` նկատել է տնտեսագետը:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը նկատեց, որ իշխանության ներկայացուցիչները արդեն մի քանի անգամ հայտարարել են, որ շարունակվում է նախկինում եղած կուրսը.

Տնտեսագետը համակողմանիորեն նայել է կառավարության ծրագիրը: Կարծիք հայտնեց, որ տարբերություններ էլ, նախկինի համեմատ, չկան: Սա նշանակում է, որ վարչապետի փոփոխությունը նաեւ անձի խնդիր էր:
Խոսելով ծրագրի մասին` տնտեսագետ Վարդան Բոստանջյանը նաեւ նկատեց, որ կարելի է ցանկացած պրոֆեսիոնալի, ընդ որում` նաեւ ոչ հայի, խնդրել, որ լավ ծրագիր գրի: Շատ գեղեցիկ ծրագիր գրելու հարցում որեւէ խնդիր չկա` ասաց նա: Տնտեսագետը, սակայն, հիմնական խնդիրն այլ տեղում է տեսնում:

«Ամենակարեւորը քաղաքական, ու պետական, իշխանական կամքն է եւ ցանկությունը` երկրում լավ հարաբերություններ կառուցելու-ստեղծեու համար»:
Ինչ վերաբերում է բուն ծրագրին. որոշակի թերահավատություն, այնուամենայնիվ, ծագում է: Ծրագրի հենց սկզբում շեշտվում է` «Ապահով Հայաստան»: Տնտեսագետի խոսքով` հենց այս պահին նման շեշտադրումն անելը, սակայն տեսանելի հեռանկարում դրա հավանականության չափազանց մշոշոտ լինելը կամ` չերեւալը, արդեն իսկ հավատի խնդիր է առաջացնում.

«Ծրագրում անկախ կա գերադրական աստիճանով օգտագործված բառեր ու բառակապակցություններ, որոնք, էսպես ասած, գոնե հավատի, վստահության առումով` չեն ներշնչում»:
Ինչ վերաբերում է կառավարության կազմին: Վարդան Բոստանջյանի ձեւակերպմամբ` եթե համակարգային մոտեցում չլինի, ապա զուտ մարդկանց փոփոխություններով որեւէ դրական արդյունք ակնկալելը հնարավոր չէ: Բոլոր դեպքերում. «Եթե մենք ունենանք այնպիսի սկզբունքներ եւ մոտեցումներ մեր իրականությունում, պարզապես ես ձեզ հավատացնում եմ, նախարար անունն էլ երբեւիցե հնարավորություն չի կարող տալ նրան` վարվելու այնպես, ինչպես վարվել են մինչեւ հիմա»:

Կարդացեք նաև
Close
Back to top button