Ուկրաինայի Գերագույն Ռադան «Խաղաղության և համաձայնության հուշագիր է» ընդունել


Ուկրաինայի Գերագույն Ռադան «Խաղաղության և համաձայնության հուշագիր է» ընդունել: Համապատասխան օրինագծի օգտին քվեարկել է 252 պատգամավոր: Փաստաթղթին հավանության են տվել նաև «Սվոբոդայի» և Կոմունիստական կուսակցության խմբակցությունները: Հուշագիրը մասնավորապես երաշխավորում է ռուսաց լեզվի և ազգային փոքրամասնությունների լեզուների կարգավիճակի սահմանադրական ամրագրում: Փաստաթուղթը նաև երաշխավորում է սահմանադրական բարեփոխումների շտապ անցկացում, որոնց հիմքում դրված պետք է լինի իշխանության ապակենտրոնացումը: Պատգամավորները նաև հավանություն են տվել իրենց մշտական տեղակայման վարերը հակաահաբեկչական գործողություններին մասնակցող զինվորականների վերադարձին, պայմանով, որ ազատ կարձակվեն պատադները, կվերադարձվեն բռնազավթված վարչական տարածքները, զենքը վայր կդնեն ապօրինի ձևավորված զինված խմբավորումները: Բացի այդ, խորհրդարանը խոստացել է համաներում հայտարարել բողոքի ակցիների մասնակիցների համար, բացառությամբ նրանց, ովքեր ծանր հանցագործություններ են իրականացրել: Ռադան նաև պարտավորություն է վերցրել օրենք ընդունել տեղական հանրաքվեների մասին, անցկացնել դատական, իրավապահ մարմինների վերաբերյալ բարեփոխումներ և նաև ստեղծել ազգային հակակոռուպցիոն մարմին: