Քաղաքական

Ղարաբաղյան խնրով սրում մեծ տերություններին անհրաժեշտ չէ.Ռաֆիկ Պետրոսյան

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Վերջին շրջանում Ղարաբաղյան հակամարտության շուրջ ակտիվացել են խոսակցությունները: Ուկրաինական իրադարձություններից բխող մտավախություններ կան, լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրենց մտահոգություններն են հայտնել քաղաքական գործիչներ Ռաֆիկ Պետրոսյանն ու Սոս Գիմիշյանը:

Թե Ռաֆիկ Պետրոսյանը, թե Սոս Գիմիշյանը Ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին շրջանի ակտիվացումները պայմանավորեցին տեղի ունեցող աշխարհաքաղաքական փոփոխություններով:
Ըստ Սոս Գիմիջյանի` այսօր աշխարհը դառնում է բազմաբևեռ և այս աշխարհաքաղաքական փոփոխությունների ազդեցությունից չեն կարող անմասն մնալ ինչպես Հայաստանը, այնպես էլ Ղարաբաղը: Քաղաքական գործիչն այս առումով որոշակի վտանգներ է տեսնում: Նա կոչ է անում զգուշորեն մոտենալ դրսից եկող ազդակներին եւ սեփական խնդիրները ինքնուրույն մոտեցումներով լուծել` չմասնակցելով ոչ մի խաղի, որոնք գալիս են արտաքին ազդակներից:

«Ես ինքս պայքարի կողմնակից եմ, որ մեր ժողովրդի ինքնիշխանությունը հաստատվի, սակայն դեմ եմ այլ արտաքին ուժերի ազդեցությանը, որոնք միայն և միայն վնաս կբերեն մեզ»:

Դիտարկումը կիսեց նաեւ հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ռաֆիկ Պետրոսյանը: Նրա կարծիքով, սակայն, Ղարաբաղյան խնրով սրում մեծ տերություններին անհրաժեշտ չէ: Ուորլիքի հայտարարությամբ ԱՄՆ-ն ցանկացավ ցույց տալ, թե ինքն է տերը աշխարհում` նկատեց Ռաֆիկ Պետրոսյանը: Նա համոզված է, որ դրան հակադրվելու ցանկությունով է պայմանավորված համանախագահող մյուս երկրների` ֆրանսիայի եւ Ռուսաստանի ակտիվացումը: Ռաֆիկ Պետրոսյանը նույնպես Ղարաբաղի հարցում անթույլատրելի է համարում արտաքին ուժերի ազդեցությամբ առաջնորդվելը: «Այս խնդրով պետք է մտածել միայն հայավարի»` պատկերավորեց նա:

«Ամերիկան կասի, Ռուսաստանը կասի, թե ով, սա այն հարցն է, որտեղ պետք է առաջնորդվենք միմիայն Հայաստանի և Ղարաբաղի ժողովուրդների շահերից ելնելով»:

Back to top button