Հասարակություն

«Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուները ծանոթանում են արցախյան ծրագրերին

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Արցախը զարգանում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմաններում, հայտարաել է վարչապետ Արա Հարությունյանը` հանդիպելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների հետ, ովքեր այս օրերին ամփոփիչ այցելություններով Արցախում են:

Այս օրերին Արցախի մի շարք բանկավայրերում տոնական տրամադրություն է:Երեկ Նոր Մարաղա գյուղում բացվեց համայնքային կենտրոնը, որը գյուղին և գրասենյակ պարգևեց, և ծնարան ու բուժկետ: Նմանատիպ կենտրոններ կառուցվում են մի շարք այլ բնակավայրերում: Շինարական աշխատանքների ընթացքին բարերարներն արդեն ծանոթացել են Ասկերանի շրջանի Խանցք, Շոշ, Մարտունու շրջանիԹաղավարդ և Կարմիր շուկա գուղերում, այսօր՝ Հադրութի շրջանի Ակնաղբյուր գյուղում:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների մասնակցությամբ բացվել են և համայնքային կենտրոնը և խմելու ջրի համակարգը:«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը գոհ է ինչպես իրականացվող ծրագրերից, այնպես էլ ԼՂՀ իշխանությունների հետ հանագործակցությունից. արդեն մի քանի տարի է հիմնադրամի բոլոր ծրագրերն Արցախում իրագործվում են համաֆինանսավորմամբ` արժեքի մի մասը վճարվում է ԼՂՀ պետական բյուջեից:

Ամենախոշոր ծրագիրը, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով այս օրերին իրագործվում է, Վարդենիս- Մարտակերտ Ճանպարհի շինարարությունն է: Հիմնադրամի հոգաբարձունները երեկ անցել են այդ ճանապարհով և կարողացել են անձամբ գնահատել դրա կարևորությունը: Արցախի վարչապետի կարծիքով՝ այդ ճանապարհորդությունը նաև պետք է փարատեր ազատագրված տարածքների ճակատագրի հանդեպ եղած կասկածները։

Արցախում այսօր բազմաթիվ ծրագրեր են իրագործվում: Ամենամասշտաբայնինները կամ ազատագրված տարածքներում են, կամ սահմանամերձ գոտիներում: Դրանցից Արա Հարությունյանը նշեց հանքարդյունաբերական և էներգետիկ նախագծերը, որ իրագործվում են և Արաքսի ափին և Հյուսիսում` Մարտակերտի և Շահումյանի շրջաններում, գյուղատնտեսական նախագծերը` Արաքսի հովտում և Թալիշի բարձունքներում: Առաջիկա ամենակարևոր նախագծերից մեկը կլինի Թարթառի ջրերի տեղափոխումն աջափնյա ջրանցք, որովով Մարտակերտ -Ակնա միջակայքում կոռոգվի ավելի քան 8 հազար հա տարածք։

 

Back to top button