ԿարևորՔաղաքական

Հակառակորդի գնդակից հայ զինծառայող է սպանվել

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մայիսի 20-ին հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994 թվականին ծնված Արթուր Սեյրանի Օհանջանյանը, այս մասին տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության կայքը:

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Արթուր Օհանջանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,– ասվում է հաղորդագրությունում:

Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է  քննություն:

Back to top button