Հասարակություն

Զգուշացեք գնացքից. երկաթուղայինները ներկայացնում են դժբախտ պատահարները պատճառները

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը «Հարավ– կովկասյան երկաթուղի» ՓԲԸ կողմից ստեղծված հանձանաժողովի հետ միասին այսօր իրականացրել են երկաթուղային ենթակառուցվածների համատեղ զննում: 2008 թ-ից հետո երկաթուղում մեծ ներդրումներ կատարվեցին և, պայմանագրի համաձայն, բարձրացավ նաև գնացքների արագությունը, որին զուգահեռ էլ ավելացան վթաները, լրագրողների այսօր ասել է «Հարավ– կովկասյան երկաթուղու» անվտանգության գծով գլխավոր տնօրենի տեղակալ Լևոն Հակոբյանը։

Երբ լսվում է գնացքի ազդանշանկ, նշանակում է երկաթգծերի մոտ գտնվող բնակավայրի բնակիչները պետք է զգուշանան ու չթույլատրված տեղով չանցնեն ճանապարհի մյուս կողմը: Սակայն այս հանգամանքը շատ հաճախ բնակիչիները անտեսում են, ինչն էլ դժբախտ պատահարի պատճառ է դառնում։

Ռոբերտ Գևորգյանն արդեն 34 տարի աշխատում է որպես մեքենավար և աշխատելու տարիներին նման շատ դեպքերի ականատես է եղել։ Ասում է՝ դժբախտ պատահարից հետո երկար ժամանակ հոգեբանական ծանր ապրումներ է ունեցել։ Վերջին դեպքն արձանագրվել է այս տարվա հունվարին Արմավիր կայարանում։

Գնացքի տակ կարող են ընկել նաեւ կենդանիները: Գյուղացիները, դարձյալ առանց հաշվի առնելու զգուշացման վահանակները, անասուներին անցկացնում են ոչ թույլատրելի տեղով`վթար առաջացնելով: «Աբովյան» կայարապետ Էդգար Առաքելյանը ասում է, որ կայարանի մերձակայքում ապրող եզդինեը արդեն հստակ գիտեն գնացքի չվացուցակը, գիտեն չորեքշաբթի օրերին գնացքները չեն աշխատում, բայց մյուս օրերին վթարից խուսափել չի լինում:

«Հարավ- կովկասյան երկաթուղու» անվտանգության գծով գլխավոր տնօրեն տեղակալ Լևոն Հակոբյանը ասում է, որ 2008 թ հետո երկաթուղում մեծ ներդրումներ կատարվեցին և, պայմանագրի համաձայն, բարձրացավ նաև գնացքների արագությունը, որի զուգահեռ էլ ավելացան վթաների դեպքերը:

Տրանսպորտի և կապի նախարարության երկաթուղու վարչության պետն ասում է, որ ամեն տարի էլ անցկացնում են պլանային ստուգումներ,սակայն խնդիրը այդպես էլ վերջնական լուծում չի ստանում։ Անվտանգության գծով գլխավոր տնօրենի տեղակալ Լևոն Հակոբյանը տեղեկացնում է, որ ամենաշատ վթարները լինում են Հրազդան- Վարդենիս և Մասիս- Գյումրի գծահատվածներում։ Պատճառը նա է, որ բոլոր հողատարածքները սեփականաշնորհված են, իսկ գյուղացիներն էլ այլ ելք չունենալով անասուներին արածեցնում են հենց այդ հատվածներում։

Back to top button