Հասարակություն

Դպրոցականները քննարկել են աշակերտական ինքնակառավարման խնդիրները

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Հայաստանի երիտասարդական հիմնադրամում այսօր տեղի է ունեցել աշակերտական ինքնավարության մարմինների երկրորդ համադպրոցական համաժողովը։ Հանդիպմանը մասնակցել են Երևանի ավագ դպրոցների աշակերտական ինքնավարության մարմինների, ավագ դպրոցների մանկավարժական խորհուրդների, հասարակական սեկտորի ներկայացուցիչներ, ավագ դպրոցների տնօրեններ: Համաժողովին մասնակցել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, լսել աշակերտական ինքնավարության մարմինների ներկայացուցիչների զեկույցները և նրանց հետ միասին նախանշել ներկայացված խնդիրների լուծման ուղիներ:

Խաղաղություն և ներդաշնակություն պետք է լինի ոչ միայն դպրոցի ներսում, այլև ամբողջ Հանրապետության դպրոցները պետք է լինեն միասնական: Իսկ դրա համար պետք է նախևառաջ զարգացնել ստեղծված միջդպրոցական կապերը: Այս առաջարկով հանդես եկավ Անդրանիկ Մարգարյանի անվան համար 29 ավագ դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ Ալեն Մարգարյանը աշակերտական ինքնավարության մարմինների համադպրոցական համաժողովին:

Աշակերտական ինքնավարության մարմինների երկրորդ համադպրոցական համաժողովի նպատակն է նպաստել ավագ դպրոցների ինքնավարության մարմինների միջև համադպրոցական կապերի ստեղծման ճանապարհով ինքնավարության մարմինների հիմնախնդիրների վերհանմանը և համատեղ ջանքերով դրանց հաղթահարման ուղիների բացահայտմանը: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրի ղեկավար Արուսյակ Պղոսյանը “Ռադիոլուր” հետ զրույում հատնեց, որ նախորդ համաժողովն արդեն իսկ ծառայել է նպատակին և կան արդյունքներ:

Համադպրոցական 2-րդ համաժողովին հրավիրված էր նաև ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: Հանդիպման ավարտին, լսելով նաև աշակերտների զեկույցներն ու առաջարկները, Նարինե Հովհաննիսյանը պատասխանեց նրանց հարցերին և միասին նախանշեցին առաջադրված խնդիրների լուծման ուղիներ:

Back to top button