Տնտեսական

Արարատում և Արմավիրում 80 նոր հակակարտային կայան կտեղադրվի

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Հայաստանի կառավարությունն անցյալ տարի Արմավիրի մարզում տեղացած աղետաբեր կարկուտից հետո որոշեց 80 նոր հակակարկտային կայան կառուցել և միասնական կառավարման համակարգ ստեղծել: Մինչ այդ, հանրապետության հակակարտային կայանները պատկանում էին համայնքին, ֆիզիկական անձանց: Դրանք ինքնակամ ու ոչ արդյունավետ էին գործում, կրակելու կամ չկրակելու որոշումը գյուղպետերն էին կայացնում: Ապրիլի 23-ից արդեն տարբեր սեփականատերերին պատկանող 136 կայաններն արդեն հերթապահության միասնական կառավարման են անցել: ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երևույթների  վրա ակտիվ ներգործության ծառայության տնօրեն Արմեն Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրել է, որ իրենց կողմից վերահսկվող տարածքներում այս տարի կարկուտ չի տեղացել:

Հայաստանն աշխարհի կարկտավտանգ երկրներից է, մինչև անցյալ տարվա մայիսի 12 մեր երկրում հակակարտային կայանները պատկանում էին համայնքներին, ֆիզկական անձանց: Դրանք աշխատում էին՝ ոչ թե ըստ անհրաժեշտության, այլ՝ ըստ ցանկության: Արդյունքը, Արմավիրի մարզում տեղի ունեցած աղետն էր, երբ 44 համայնքի բերքն ամբողջովին կարկտահարվեց: Դրանից հետո կառավարությունը որոշեց . տարբեր սեփականատերերին պատկանող կայանները միասնական կառավարմամբ կաշխատեն: 2013-ին նաև կառավարությունը որոշեց ևս 80 նոր հակակարտային կայան կառուցել:

Դրանք, այսպես ասենք, խոցելի մարզերում կտեղադրվեն՝ Արարատում և Արմավիրում: Այժմ 442 հակակարտային կայան է գործում Հայաստանում: Թե երբ ի վերջո կունենանք անհրաժեշտ թվով կայաններ , ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երևույթների  վրա ակտիվ ներգործության ծառայության (Հակակարկտային ծառայության) տնօրեն Արմեն Կարապետյանը դժվարանում է ասել:

Մեկ կրակոցի արժեքը 25 դրամ է, ըստ անհրաժեշտության կարող են 900 , 1000, մինչև 40 հազար կրակոց արձակել: Պաշտոնյան վստահեցնում է՝ այն տարածքներում, որոնք իրենց վերահսկողության տակ են, 100 տոկոսով պաշտպանված են կարկուտից: Միայն թե, այդ տարածքներն այնքան էլ շատ չեն, հանրապետության հողատարածքների տասը տոկոսն են միայն պաշտպանում:

 

Back to top button