Միջազգային

Անգելա Մերկելը Պուտինին կոչ է արել ճանաչել Ուկրաինայում սպասվող նախագահական ընտրությունների արդյունքները

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել Ռուսաստանին ճանաչել մայիսի 25-ին Ուկրաինայում սպասվող նախագահական ընտրությունների արդյունքները: Նա համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել բունդեսթագում Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միությունների խմբակցության նիստում: «Ռուսաստանի կողմից ընտրությունների արդյունքների ճանաչումը որոշիչ նշանակություն ունի» ,-ասել է Անգելա Մերկելը: Նրա կարծիքով սկզբունքորեն «Ուկրաինայում իրավիճակն ընտրություններից առաջ հուոսադրող է»: Կանցլերի գնահատամամբ «քվեարկություն կարող է իրականացվել երկրի բոլոր հատվածներում»: Ըստ նրա «Իրավիճակի վրա որոշակի առումով հանգստացնող ազդեցություն ունի կլոր սեղանների շուրջ իրականացվող երկխոսությունը»:

Back to top button