Միջազգային

Ռուսաստանը հանդես է եկել Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ

Ռուսաստանն Ուկրաինայի հարավ-արևելքում ստեղծված իրավիճակին հետ կապված հանդես է եկել Ռուսաստան-ՆԱՏՕ  Խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ և կարծում է, որ այն պետք է անցկացնել որքան հնարավոր է շուտ, չհետաձգելով մինչև հաջորդ շաբաթ, հայտարարել է ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն: «Արտահերթ նիստի հրավիրման նախաձեռնությունը մերն է: Այն թելադրված է նախևառաջ Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակի կտրուկ վատթարացմամբ, որտեղ ինքնահռչակ կիևյան իշխանություններն օգտագործելով բանակը  և կիրառելով ծանր զինատեսակներ իրականացվում են պատժիչ գործողություններ: Կարծում ենք, որ նման պայմաններում, երբ ժամ առ ժամ վատթարանում է իրավիճակը, մեծանում է զոհերի թիվը, անհրաժեշտ է անցկացնել Ռուսաստան- ՆԱՏՕ խորհրդի նիստ որքան հնարավոր է արագ»,-ասել է Գրուշկոն: Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել էր, թե Ռուսաստան- ՆԱՏՕ Խորհրդի նիստը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ: Ռիա-Նովոստի գործակալության ունեցած տեղեկության  համաձայն ՆԱՏՕ-ն առաջարկել է այդ նիստը անցկացնել դեսպանների մակարդակով մայիսի 27-ին:

Back to top button