Հասարակություն

Մամիկոն Խոջոյանը մահացել է

Այսօր 77 տարեկանում  մահացել է վերջերս ադրբեջանական գերությունից ազատագրված Մամիկոն Խոջոյանը: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասել է «Ընդդեմ իրավական բռնության» հասակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը:

«Բացի անմարդկային կտտանքների ենթարկելուց, ադրբեջանական կողմը հայ գերու կյանքի ու առողջության համար վտանգավոր հեղուկ է ներարկել, որը մահվան պատճառ է հանդիսացել»,- ասել է Լարիսա Ալավերդյանը:

Լարիսա Ալավերդյանը ցավակցություն է հայտնել Խոջոյանների ընտանիքին՝հավելելով, որ իրենք հետևողական են լինելու Եվրադատարունում գործի քննությանը:

Ավելի վաղ Մամիկոն Խոջոյանի դուստրը՝ Հեղինե Խոջոյանը, կասկածներ էր հայտնել, որ Ադրբեջանում հորը «սոլյարկա» են ներարկել:

Հիշեցնենք` 2014-ի հունվարի 28-ին, ՀՀ քաղաքացի Մամիկոն Խոջոյանը, Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր գյուղի մոտակայքի տեղանքում չկողմնորոշվելու և Հայաստանի պետական սահմանը հատելու ու Ադրբեջանի Հանրապետության տարածք անցնելով, գերևարվել էր Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից և գերության մեջ մնացել մինչև մարտի 4-ը:

Back to top button