ԿարևորՔաղաքական

Խորհրդարանը նշանակեց ԿԲ նախագահ ու սկսեց կառավարության ծրագրի քննարկումը

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Խորհրդարանն այսօր ձայներիկ 77 կողմ, 2 դեմ հարաբերակցությամբ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում երկրորդ անգամ   ընտրել է Արթուր Ջավադյանին:  Խորհրդարանական ոչ իշխանական ուժերից  ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» երեկ հայտարարել էին, որ   չեն մասնակցելու  ԿԲ նախագահի ընտրությանը: ՀՅԴ պատգամավորներն առանց հայտարարության, բայց նույնպես չեն մասնակցել քվեարկությանը: ՕԵԿ պատգամավորները քվեարկել են ազատ:

Ազգային ժողովն  այսօր սկսել է նաեւ կառավարության ծրագրի քննարկումը: Այն խորհրդարանում ներկայացրել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Մոտ կեսժամանոց ելույթում վարչապետը խոսել է այն հիմնական խնդիրների մասին, որոնք կառավարության ուշադրության կենտրոնում  են լիենլու  առաջիկա երեք տարիների ընթացքում։

2014-17 թթ. գործադիրը  խոստանում է պայքարել ստվերի դեմ, մրցկացության հավասար  պայմաններ ապահովել, նախատեսում է փուլ առ փուլ հրաժարվել ավելացած արժքի հարկի սահմանային գանձումից, մտածում է համայակական ներդրումային հիմնադրամ ստեծելու մասին։ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանում ասել է, որ կառավարությունն իրատեսական ծրագիր է ներկայացնում, ինչը  ոչ թե  հավակնությունների բացակայության, այլ  ռեսուրսների սթափ գիտակցման նշան է:

Back to top button