Հասարակություն

Զարկերակի ստենդավորում՝ Գյումրիի Բժշկական կենտրոնում

Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»-Գյումրի

2012-ին ամենամեծ նվերը Շիրակի մարզին՝ Գյումրիի նորակառույց բժշկական կենտրոնն էր, հագեցած ժամանակակից լավագույն բուժսարքավորումներով, այդ բուժսարքավորումներով աշխատելու համար սակայն գլուխ բարձրացրեց մասնագիտական կադրերի խնդիրը: Բժշկական կենտրոնում ունենալով Սիմենս ֆիրմայի թանկարժեք կորոնորոգրաֆիայի բուժսարքավորում, բայց չունենալով համապատասխան մասնագետ հաճախ չէր հաջողվում փրկել հիվանդի կյանքը երբ բժշկական կենտրոն էին տեղափոխում սուր ինֆակտով: Այժմ ժամանակն ու տարածությունը մարդկային կյանքի կորստի պատճառ չեն դառնա: Ապրիլի մեկից Կարեն Միքայելյանը Գյումրիի Բժշկական կենտրոնում է:

 

Back to top button