Հասարակություն

Արձանագրվել է օձի խայթոցի 12 դեպք. ի՞նչ անել օձի եւ կարիճի խայթոցի դեպքում

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Օձերն ավելի շատ տարածված են Արարատում և Արմավիրում, թեև տաք եղանակին հասնում են նաև մայրաքաղաք։ Եղանակով պայմանավորված այս տարի օձեի խայթոցի 12 դեպք է գրանցվել, այսօր վիճակագրությունն է ներկայացրել հանրապետության գլխավոր թունաբան Միքայել Դանիելյանը։ Այս տարի նախորդ տարվա համեմատ թունավորման դեպքերը նվազել են:

Օձը որպես կանոն երբեք նախահարձակ չի լինում, նա նախ նախազգուշացնում է ֆշշացնելով, թե պետք չէ մոտենալ իրեն: Լսելով օձի արձակած ձայնը՝ նախ պետք է անշարժ կանգնել, հետո հեռանալ, բացատրում է հանրապետության գլխավոր թունաբանը: Հայասատանում տարածված են թունավոր իժ և գյուրզա օձատեսակները: Սովորաբար՝ խայթոցից հետևանք չի մնա, եթե ժամանակին հասցնեն զոհին հիվանդանոց։ Թույնի ներգործման առավելագույն ժամանակը վեց ժամ է, ասում է Միքայել Դանիելյանը։

Ի տարբերություն  օձերի՝ կարիճներն այսօր արդեն բավականին ակտիվ են: Բազմահարկ շենքերում անգամ հանդիպում են կարիճներ ու մորմեր: Ի՞նչ անել, երբ կարիճն է խայթել. «Սառը թրջոց դնել, ցավազրկող տալ ու որևէ հորմոնային պրեպարատ ներարկել, օրինակ՝ դեքսամետազոլ: Վտանգավոր են սև կարիճները, որոնք հիմնականում հանդիպում են գերեզմանոցներում»,- ասում է հանրապետության գլխավոր թունաբանը։

Մորմերը գնալով ավելանում են և եթե մորմի կծածից հետք չի մնում, ապա կաիրճի խայթոցից ուժեղ ցավ է առաջանում, այն կարող է ալերգիկ ֆոն ստեղծել ու թուլացնել խայթած հատվածը:

Միքայել Դանիելյանը նշեց, որ խայթոցների դեպքում պետք է դիմել բուժհաստատությունները՝ վստահեցնելով, որ բոլոր հիվանդանոցներն ապահովված են հակաթույներով։

Back to top button