Հասարակություն

Ջեյմս Ուորլիքի հերթական գրառումը՝ Twitter սոցցանցի իր էջում

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter սոցցանցի իր էջում անդրադարձել է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Սարսանգի ջրամբարին։ Ամերիկացի համանախագահն իր էջում տեղադրել է ջրամբարի լուսանկարը՝ նշելով, թե դրական քայլ կլիներ, եթե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը միասին կառավարեին ջրային ռեսուրսները։
«Սա Սարսանգի ջրամբարն է: Դրական քայլ կլիներ, եթե կողմերը կարողանային միասին կառավարել ջրային ռեսուրսները»,- գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

Back to top button