Հասարակություն

Մայիսի 17-ին «Վերնիսաժի» մոտ հրաձգություն կատարած անձը ձերբակալված է

Մայիսի 17-ին «Վերնիսաժի» մոտ հրաձգություն կատարած անձը ձերբակալված է: ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշված է, որ «Երևանի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1985 թ. ծնված Առաքելյանը, որը բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 18-ին ներկայացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից էլ հանձնվել է Կենտրոնական քննչական բաժին:

Գոռ Առաքելյանը ներկայացրել է հրազեն հանդիսացող «Մակարով» ատրճանակի տիպի, 1 չլիցքավորված փամփշտատուփով, առանց գործարանային համարի ատրճանակ: Նա ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն»: Հիշեցնենք, որ մայիսի 17-ին, ժամը 13:25-ի մոտակայքում «Վերնիսաժի» մոտակայքում կրակոցներ էին հնչել, որի հետևանքով հրազենային վնասվածքով 5 մարդ տեղափոխվել էր հիվանդանոց: Նրանք պատահական անցորդներ էին:

Back to top button