Քաղաքական

Հովիկ Աբրահամյանի կառավարությունը 10-15% կկրճատի ստվերը

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Ազդեցիկ գործարարներից մեկը բոլորի ներկայությամբ նախապայման է առաջ քաշել՝ եթե բոլորն օրենքով աշխատեն, ինքն էլ կաշխատի։ «Մարդը հրապարակավ հայտարարում է, որ օրենքով չի աշխատում: Ըստ իս`անմիջապես քրեական գործ պիտի հարուցվեր նրա նկատմամբ, բայց նիստեր են անում, որոշումներ կայացնում:Սա նշանակում է, որ վարչապետը կանչել է, որ ասի`տղերք ջան, այսուհետ այսպես ենք աշխատելու»,- «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն է մեջբերում հատված վարչապետ Հովիկ Աբրահամյանի և գործարարների հետ տեղի ունեցած հանդիպումից, ասում, որ այս ամենից հետո էլ ուզում է հավատալ, որ նոր կառավարությունը ինչ- որ մի բան կփոխի մեր երկրում։

Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը վարչապետի հետ այդ հանդիպումը տվեց պրոֆիլակտիկ աշխատանք անունը: ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանն էլ ասում է, որ վարչապետը պարզապես փորձում է տնավարի ձևով գործարաներին ասել, որ պետք է դուրս գալ ստվերից ու այդ տնավարի վիճակը կբերի նրան, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը 10-15 տոկոս կկրճատի ստվերը, քանի որ «Հովիկ Աբրահամյանն այդ մարդկանց ճանաչում է, գիտի ինչ լեզվով խոսել նրանց հետ»։

Կառավարույուն ծրագրի շուրջ բանավիճողները սահուն անցում են կատարում ԼՂ հակամարտությանը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ուորլիքի հայտարարությունը: Ազատ Արշակյանի համոզմամբ՝ հայտարարությունը ուղղված էր ոչ թե հայերի, այլ ադրբեջանցիների դեմ։ Նրա համոզմամբ՝ հայտարություն հեղինակը պարզապես ադրբեջանցիներին հասկացրեց՝ հեռու մնացեք Հայաստանից։ Ազատ Արշակյանի համոզմամբ՝ Ղարաբաղյան հարցը կլուծվի միայն մի դեպքում, եթե մենք հանձնենք ու չպայքարենք։

«Ազգային անվտանգություն» կուսակացության նախագահ Գառնիկ Իսկագուլյանը տարակուսեց. մի՞թե իրենք նույն հայտարարությունն են կարդացել։ Ուորլիքի հայտարարությունը տարօրինակ էր. փաստում է, որ քսանամյա խաղաղություն է, բայց այն չի կարող երկար տևել: Տարածաշրջանի հիմնական խաղացողներին բացարձակապես չի հետաքրքրում ԼՂՀ ճակատագիրը, ընթանում են աշխարհաքաղաքական գործընթացներ, և ամեն մեկն իր խնդիրն ուզում է լուծել մյուս պետությունների հաշվին:, ասում է։

ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանի խորհուրդ էտալիս Ուորլիքի հայտարարությունից ողբերգություն չսարքել և սենսացիաներ չփնտրել։ Ամերիկացին նման տեսակետ հայտնել է՝ կապված քաղաքական զարգացումների հետ։

Հովհաննես Իգիթյանն էլ նշեց, որ Կարնեգի հիմնադրամի ելույթի ժամանակ հստակ ասաց, որ այստեղ ինքը չի ներկայացնում Մինսկի խմբի համանախագահի կարծիքը, այլ հայտնում է պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումը։ Իսկ այն հանգամանքը, որ այսօր Ուորլիքը շարունակում է ավելի բացել այս կետերը, նշանակում է ԱՄՆ լրջորեն տրամադրված է լուծել այդ խնդիրը։

 

Back to top button